Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խղճիդ հարցո՛ւր, դու կարող ես այսօր աղջիկս կորսնցնել կամ փրկել։

— Պատճառը դուն ես, ինչո՞ւ տարիր զիս տունդ։

— Ի՞նչ գիտնամ, որ ասանկ խոսքեր պիտի ելլան, ճանըմ, աղեկ ա՛, ծուռ նստինք շիտակ խոսինք, սանքի ինչո՞ւ սա աղջիկը չառնես, առնես նե ի՞նչ վնաս կունենաս, խոսք է յա..․

— Կարգվելու միտք չունիմ ես։

— Պարապ բան։ Եկուր անանկ ընենք, երկու երեք հարյուր ոսկի տամ քեղի, դրամագլուխ ըրե, գործի մը սկսե, հինգ վեց տարի ալ տունի ծախք ընել չեմ տար քեզի։

— Մտմտամ քիչ մը։

— Շատ աղեկ. քանի մօրեն տուր պատասխանը։


ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈՒՆ ՅՈԹՆԵՐՈՐԴ

— Ի՞նչ որոշում տվիր։

— Չորս հարյուր ոսկի՛ պիտի տաս։

— Կընդունիմ։

— Տասը տարի տան ծախք չպիաի ընեմ։

— Շատ աղեկ, զավակս ես իմին, թող կուտա՞մ որ ծախք ընես։

— Նշանտվությունը գալ շաբթու կընենք։

— Լավ։

— Տարիե մալ հարսնիքը։

— Շատ աղեկ, տղաս, շատ աղեկ, ողջ ըլլաս։ Կուզեմ, որ ամեն իրիկուն մեզի գաս կերակուրի։

— Կուգամ։

— Եկուր համբուրեմ զքեզ, զավակս։

— Ես ալ ձեռքդ համբուրեմ, հայր իմ։

— Խըսմեթը ասանկ է եղեր, զաթը առաջի օրեն ես քեզի հավնեցա, ամա, բերանս առաջ չգնաց բանալու քեզի, ամչցա, էյ, գիտե՞ս, դժվար բան է աղջիկս քեզի տամ ըսելը, ամա անանկ հայրեր չկա՞ն, շա՜տ, գլխուս մազին չափ ամա, ինչ օգուտ, որ հայր կա, հայր ալ կա։

— Ան ալ խո՞սք է։

— Մենք չենք վարժված անանկ բաներու, մենք կամչնանք.

— Պելլի է։

— Կեցիր բարով, փեսաս։

— Երթաք բարով։

— Կերակուրի կսպասեմ։

— Պիտի գամ։