Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԿՈՂՆՈ ԿՌԻՎ

— Հարսը ի՞նչպես կերթա կոր, մայրիկ, սկսա՞վ գործ տեսնիլ։

— Չսկսավ տակավին, տղաս։

— Ըսել է որ տան բոլոր գործերը քու վրադ են։

— Այո՛։

— Ի՞նչ պիտի ընենք ասանկ։

— Կամաց, կամաց պիտի վարժվի հարկավ, տղաս. դեռ չորս ամսու հարս է. կերպով մը հասկցնելու է իրեն, որ ինքըն ալ աշխատի քիչ մը:

— Չաշխատիր կոր, մայրիկ, գիշեր մը չելավ անկողինները ձգելու:

— Op կըլլաա որ ձգե։

— Մայրիկ, քեզի բան մ՝ըսեմ, այս գիշեր դուն մեր սենյակը կուգոս անկողինները ձգելու, ես քեզի կըսեմ, մայրիկ, կը վայլե՞, որ դուն ձգես մեր անկողինները․ դուն ալ, ի՞նչ վնաս ունի, կ՝ըսես, ես չեմ թողուր և կելնեմ անկողինները շինելու դուն ինձի կըսես, տղաս, հոգնած, հոգնած եկեր ես, կրնա՞ս տնկողին շինել, թող ինձի շինեմ։ Ես թող չեմ տար, որ դուն շինես, դուն ալ թող չես տար, որ ես շինեմ, հարսն է կելլա ու կը շինե։ Ի՞նչպես է այս ճամբան։

— Աղեկ է, բայց աս ճանբան շատ բաց է, բացե ի բաց հարսին հրամայել է, որ անկողինները շինե, ես չեմ ուզեր, որ հարսս վիրավորվի։ Այս ճանբով հարսը հարկավ կելնե կը ձգե անկողինները, բայց կը վշտանա։

— Վշտանալու ինչ կա: Րումիզտեն պիտի հասկցնենք որ․․․

— Ասոր րումիզտենը կա՞ մի յա, ես կուզեմ որ հարսս ինքն իրմե սայղի ընե ե աշխատի։