Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նենք։

— Շատ աղեկ, աղաս։

Գիշեր կ՞ըլլա:

Այրն ու կինն կը քաշվին իրենց սենյակը։

Տղուն մայրը կը մտնե սենյակը և կը պատրաստվի անկողինները ձգելու։

Խաղը կ՚սկսի։

— Ի՞նչ պիտի ընես, մայրիկ։

— Անկաղինները պիտի ձգեմ։

— Կը վայլե՞ որ անկողինները դուն ձգես։

— Ինչո՞ւ չպիտի վայլե, դուք իմ զավակներս եք։

— Չըլլար, ես կը ձգեմ:

Շուկայեն հոգնած, հոգնած դարձած, մեղք չե՞ս, տղաս ես կը ձգեմ։

— Ո՛չ, չըլլար։

— Ի՞նչու պիտի չըլլա։

(Հարսը կատարյալ հանդիսական է)։

— Իրավ որ կը բարկանամ։

— Դուն ձգես նե ես կը բարկանամ։

— Ինչո՞ւ ասանկ կը խոսիս, մայր:

Շինեմ նե ձեռքերս աշընմիշ չըլլար ա՛, պարապ նստենար մի, շատ գեշ կըլլամ։

— Ամեն բնություն մեկ չէ, տղաս:

— Ինչո՞ւ ձեռքես կը քաշես կոր, թող տուր:

— Մայրի՛կ, թող տուր, արդեն բարկություն ունիմ, բերնես ծանր խոսք մը պիտի փախցնեմ։

— Ի՞նչ խոսք պիտի փախցնես:

— Մինչև այսօր սիրտդ վիրավորած չեմ և չեմ ալ ուզեր վիրավորել, թող տուր, որ շինեմ։

— Թող չպիտի տամ։

— Հետդ գեշ պիտի վարվիմ, մա՛յր, նստե տեղդ:

— Չպիտի նստիմ:

Հարսը. — (Ոտք ելնելով) Ինչո՞ւ կռիվ կընեք, կը վայլե՞ որ տղա մը յուր մորը հետ այսպես վարվի.

Կեսուրը. — Ապրի՛ս, հարսս։