Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այրն այսօր յուր կինն կը պահանջե:

Կինն կը պատասխանե։

— Մինչև որ զատ տուն մը չվարձես չեմ գար. ես մորդ տունը չեմ նստիր։

— Պիտի գաս։

— Չպիտի գամ։

— Բերել պիտի տամ։

— Չպիտի հաջողիս։

— Այրդ չե՞մ, ուր որ երթամ, հետս պիտի գաս։

— Կինդ չե՞մ, հայրդ, մայրդ պիտի թողուս և ետևես պիտի գաս։

Խնդիրը կը ներկայանա ուր որ պետք է։

— Կինս կուզեմ։

— Զատ տուն մը բռնե՛ ու ա՛ռ կնիկդ։

— Զատ տուն բռնելու կարողություն չունիմ։

— Կնիկ չկա ուրեմն քեզի, դուրս ելի՛ր։

Թողունք այժմ ամուսնությանց թվույն օր ըստ օրե նվազման այլ և այլ պատճառներն, և հարցնենք միայն, թե այն մարմինն, որ ամուսնական խնդրոց դատաստանովն կզբաղի, բնավ պատճառ տված չէ՞ ամուսնությանց թվույն նվազման։

Պատասխան․

Կարդացե՛ք Պաղդասար աղբարը: