Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չեմ ընդունիր, ատանկ խոսք մի ըներ։

Բարեխոսք կը մեկնին։

Երեք ամիս ետքը աղջկան ծնողաց կողմեն ճաշի կը հրավիրվի փեսան յուր կնիկովը։ Հաշտությունն կատարյալ է։

Երիտասարդը մեծ գործի մը պիտի ձեռնարկե. դրամագլուխի պետք ունի. կնոջը միջոցով կը դիմե յուր զոքանչին:

Զոքանչը կը պատասխանե.

— Ամուսինս երդում ըրած է ստակ մը չտալ փեսին. գիտեք արդեն, թե որչափ ջերմեռանդ է, երդման վրա հաստատ կը մնա: Ստակի խոսք բերաննիդ մառնեք:

Եվ երիտասարդը տարի մը վերջը կը հասկնա, թե ինքը չէ փախցուցած աղջիկն, այլ աղջիկն փախցուցած է զինքն: