Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պե աղբար, կըսեր այս հովիվն ինձ օր մր, Էրիկ մարդիկ այսքան մեծ գործեր կը տեսնեն, տուներ կը շինեն, պալատներ կը կանգնեն և ոչ ոք անոնք ոտքը կամ ձեռքը տեսած Է, մինչդեռ կանայք եթե տախտակ սրբելու ելնեն՝ իրենց ծունկերն, թևերն ու կուրծքը կը բանան։

Եվ իրավ ունք ավի հովվին։

Հարուստ կանայք իրենց մեծափարթամ ճոխությամբք, զարդարանոք, ծանրագին հանդերձներով և ագամանքներով կը ջանան իրենց վրա ուշադրություն հրավիրել, իսկ աղքատներն, որ զարդարվելու, պճնելու համար դրամ չունին, կը շատանան ծունկերը, թևերը ու կուրծքը բանալով։ Ասոնք ճշմարտությունը մերկ ներկայացնել կուզեն, մինչդեռ անոնք ճշմարտությունը կը զարդարեն ու կը պճնեն ավելի ազդեցություն ընելու համար աջաց վրա։

Բայց երբ տախտակ սրբող աղքատ կնոջ ծունկերը բարակ ըլլան խնդիրն կը փոխվի, այն ատեն ցույց չտար քեզի ծունկերը։ Կանայք մեծ վարպետություն ունին իրենց տգեղ կողմերը ծածկելու մասին։

Նախ և առաջ ամենուս գիտցած բանն է, թե ինքզինքը ցույց տալ ուզող կինն — և կին մը չկա, որ չուզե ցույց տալ ինքզինքը — միշտ իրմե ավելի տգեղ կնոջ մը հետ կուզե դուրս ելնել, և ընդհակառակն, տգեղ կին մը բնավ չհաճիր իրմե գեղեցիկին հետ պտըտիլ և պատճառ մը կը գտնե, այսօր հիվանդ եմ կըսե, կամ այսօր դուրս ելնելու փափագ չունիմ կըսե, կամ այսօր ծունկերս կը դողան կոր, կըսե, վերջապես կըսե, ինչ որ պետք է ըսել իրմե գեղանի կնոջ մը հետ դուրս չեքնելու համար։

Հարուստ կիներն, որ իրենց գեղեցկությանը շատ վստահ չեն բռնությամբ իրենց հետ կառնեն իրենց տգեղ սպասուհիները, որք առնվազն իրենց տիկինեն տասը քայլ հեռուեն կը քալեն, որպեսզի էրիկ մարդոց աչքին չզարնե իրենց տգեղությունը։

Այս է պատճառ, որ տիկին մը յուր սպասուհվույն հետ պարտած ժամանակ ետևը կը դառնա հաճախ և սպասուհվույն կըսե․

— Ճանըմ, ինչո՛ւ հեռվանց կուգաս կոր, ետևես չի գաս:

— Կուգամ կոր, տիկին, կուգամ կոր, տահա ի՚նչպես գամ։

Ախ, այս կանանց վրա շատ կր խնդամ ես երբեմն։ Այն կինն, որու քիթը, բերանը պզտիկ է և աչքերը տգեղ ակնոց կը դնե աչքին, որ չտեսնվին, իսկ այն կինն, որուն աչքերը գեղեցիկ են և քիթը բերանը մեծ՝ միշտ թաշկինակովը քիթը, բերանը կը գոցե և աչքերովը կը գործե: Խոշոր է կարծր ձեռներ ունե-