Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցող կիներն միշտ և ամեն տեղ ձեռնոց կը գործածեն, մինչդեռ փոքրիկ և փափուկ ձեռներ ունեցող կիներն առիթ կը փնտրեն... կը փնտրե՞ն, առիթ կստեղծեն իրենց փափուկ մատները ցույց տալու համար։ Փոքրիկ ոտք ունեցող կիներն ընդհանրապես ծունկ ծունկի վրա կը դնեն իրենց ոտները ցույց տալու համար: Կրնայի տակավին շատ оրինակներով հաստատել մեր կարծիքն, եթե անոր հակառակվոդներ գտնվեին:

Ի՞նչ խայտառակություն է աս:

Ինչո՞ւ համար կին մյուր ծունկերը, թևերն ու պարանոցը ցույց տալու համար տախտակ սրբելու ստիսլվի, իմ վերարկուս թրջե և ստիպե զիս ասանկ դիտողություններ ընելու։ Ինչո՞ւ համար համոզված չըլլաս մինչև հիմա, թե կին մոր համեստ, պարկեշտ , ժրաջան և ազնվասիրտ Է, ունի փափուկ ձեռներ, փոքրիկ ոտներ, սիրուն աչեր և հրապուրիչ դեմք։ Ինչո՞ւ հասկցած չըլլան, թե մարմնո գեղեցկությունն ոչինչ Է հոգվո գեղեցկության քով։ Ինչո՞ւ սորված չըլլան, թե կին մը կրնա շատ գեղեցիկ ըլլալ և միանգամայն ուտելի, եթե օժտված չէ հոգվո գեղեցկությամբ։

Այս ինշուներն մեծ ցավ եղած են ինձի և միշտ սիրտս կը կրծեն ու կը մաշեցնեն, ամեն օր անոնց վրա կը խորհիմ, կը մտածեմ, կը խոսիմ:

Կանայք, ինչո՞ւ չեք սորվիր ու չեք հասկնար այս ինչուները:

Հոգ չէ, ես կը սորվեցնեմ ձեզի, ես կը հասկցնեմ ձեզի։


Բ

Կանայք

Անցյալ շաբաթ խոսեցա ձեզ այն հնարներու վրա, զորս այնքան հաջողակությամբ կստեղծեք ծածկելու համար աչաց, ինչ որ տգեղ ու տձև է ձեր անձին վրա: Քաղցր է ինձ հուսալ, թե գոհ եղաք, ո՜վ իմ իգական ունկնդիրք: Եվ դժգոհելու պատճառ չունիք, ըստ որում ձեզմե շատերն իրենց այդ հնարից շնորհիվ հաջողած են ամուսնո տեր ըլլալ:

Կը ճանչեմ կին մոր յուր ցուցամատին պարտի ամուսինն, կը ճանչեմ նաև կին մոր յուր ակռաներուն շնորհիվ կրցած է գտնել ամուսին մորուն բոլոր ակռաներն թափած են. գիտեմ նաև կին մոր յուր ոտքերն ամուսնացողդ պարկեշտ մարդու մը հետ, որուն ոտքերուն երկայնությունն էր կես կանգուն։ Կը խնդաք անշուշտ կարդալով այս տողերն, որոց մեջ ակներև կը տեսնվին ձեր վար-