Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լաթերը չեն չորնար։

— Դուն չփռե՞ս։

— Ճանըմ, խենդեցա՞ր։

— Խենդենալու ի՞նչ կա հոս։

— Լսվա՞ծ բան է որ․․.

— Ատանկ պոշ բանի համար փարա չեմ տար ես։

— Ինչ է նե ես կը փռեմ, աղոթք ըրե, որ ինձի պես մազլում կնկան մինկած ես։ Ես կը փռեմ, բայց տասը ղուրուշ տուր, որ երկու տուփ բուտրա առնեմ ու երեսս ըսեմ, որ չերիմ փռած ատենս։

— Փարա չունիմ։

Ամուսինը կը մեկնի։

Հետևյալ օրը։

— Շապիկներդ ությու պիտի ըլլան, փարա տուր, որ մեկը կանչենք։

— Դուն ինչո՞ւ չես ըներ կոր։

— Ես ձեռքերս փատ չեմ դարձուներ քու կին շապիկներուդ համար. գերի չառիր զիս յա։

— Մեղք չէ՞ ություի համար տրվելիք փարային։

— Անանկ է նե՝ ություսիզ հագիր շապիկներդ։

— Ությու ընելը դժվար բան մը չէ։

— Ճանըմ, ես կրնա՞մ ծռիլ ելլել, ինչո՞ւ պոշ լախըրտներ կնես, չիյտե՞ս, որ մեջքս կը ցավի, չիյտե՞ս, որ ությու ընեմ նե՝ ձեռքեըս կավրվին։

Հետևյալ օրը։

— Կնի՛կ, սենյակները լեփլեցուն փոշի կա։

— Խապար ըրի չեկավ կնիկը, այսօր պիտի գա ավլելու։

— Ավլելու համար ալ կնի՞կ կը բերեք։

— Քա ճանըմ, ես հալ ունի՞մ ավլելու. ավլելու համար խոշոր և զորավոր ձեռքեր պետք են։ Նայիս նե ավելը քու գործդ է ամա, ես քեզ ցավելուս համար կնիկ բերել կուտամ կոր։ Վահ, որ ասանկ կնիկ մը ունիս տե խըյմեթը չիյտես կոր, իմ տեղս ուրիշ մը ըլլար նե՝ տունին մեջ ամեն օր խըռխըռը պակաս չէր ըլլար։

— Աստված համբերություն տա ինձի, սա կերակուրը բեր նայինք։

— Աֆ կընես, այս իրիկուն տաք կերակուր չունինք:

— Ինչո՛ւ:

— Քույրս չեկավ այսօր։