Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ես բերելու եմ զավակը այնպես չէ՜։

— Ճանրմ, ինչու անանկ քեննայի խոսքեր կ՚ընես։

—ԿԵամ սախան բերելու է։

— Բարկացնե՞լ կուզես կոր զիս։

— Հարուստ չենք քի, պեսլեմենիս բերե մեզի համար ու մենք սիրենք։

— Տեր ողորմյա, տեր ողորմյա, այս իրիկուն պամ պաշխա մարդ եղեր ես, կարծեմ քանի մը հատ տնկեր ես։ Զավակս ի՞նչ պիտի ընես, խոլայ պա՞ն է զավակ մեծցնելը։

Ամուսինը կը քնանա։

Քնացի՛ր, խեղճ մարդ։

Թողունք մարդուն քնանալ և սկսինք մեր խորհրդածությանց։

Այն ամուսիններն, որ ձեռներու հետ ամուսնացած են՝ ամենեն ավելի դժբախտներն են, որովհետև ձեռքով կաշխատի մարդ։ Այն ամուսիններն, որ քթի հետ կարգված են նվազ դժբախտ են, քանզի քիթով ոչ միս կը ջարդվի և ոչ կավլվի։

Անոնք, որ ակռաներու հետ լծակից եղած են՝ դժվարավ կը հաջողին իրենց կանանց կերակուր եփել տալ, խոհարարությունը թշնամի է ակռաներու. և շատ խոհարարներ ակռա չունին։

Անոնք, որ խարտյաշ և երկար մազեր ունին իրենց կողակիցք երջանիկ չեն, որովհետև իրենց կինն օրվան երեք քառորդը կանցունե մազերը սանտրելով։

Անոնք, որ սև, փայլակնացայտ և աշխարհակալ աչաց հետ կենակից են շատ դժբախտ են, անանկ աչքերեն հնազանդություն չակնկալվիր, անոնք կոչված են գրավելու, տիրելու և թագավորելու։ Այն աչքերն ոչ չիրոզ սալաթասը կը շինեն, ոչ ալ բանթալոնի կոճակ կը կարեն։

Իսկ անոնք, որ բնական դուռնյոտներ առած են իրենց կնության՝ երջանիկ չեն դարձյալ, որովհետև այդ կանայք Շիրքեթի Խայրիեի 2 թիվ շոգենավուն մեքենային պես հազիվ կրնան շարժիլ ու երերալ, մանավանդ թե չեն ուզեր իրենց միսեն մաս մը կորսնցնել։

Եվ անոնք, որ փափուկ կազմով կիներ ունին՝ ապերջանիկ են. այդ կիներն իրենց փափկությունն չկորսնցնելու համար հանձնառու կ՚ըլլան կորսնցնել ամեն բան։

Կը տեսնեք, գեղեցիկ ընթերցողներս, կին մը հաստատ և անխախտ պահելու համար ինչ որ ամենեն ավելի գրավիչ, հրապուրիչ