Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմին է․․․ ատ ի՜նչ հասակ... ան ի՞նչ ճերմակություն... ատ ի՜նչ փիլիճի պես կենճ է, այն չափ ըսին, որ աչքով պիտի ուտեին զիս։ Բաղնեպանն եկավ, շուտ մը դուրս հաներ, հագցուր ու մեյ մալ ասանկ խալապալըխի մեջ մի՛ մտնար, աղջիկս, ըսավ։

— Անցած ըլլա անանկ է նե։ Սա հորին չվանը..․

— Ասանկ գեղեցիկ կին մունիս տե... ա՜հ, իմին տեղս ուրիշ մը ըլլար նե՝ քուկին գլուխդ շատ փորձանքներու կը հանդպցուներ ամա, աղոթք ըրե քի ես քիշիզատե եմ տե չեմ կրնար ընել․․․ զաթը դուն կնիկդ հեչ սիրած չունիս որ... մեղք ինձի, մեղք..․ էրվեցա, էրվեցա։

Անցնինք ուրիշ տուն մը.

— Բարիկուն, կնիկ։

— ․․․

— Բարիկուն, կնիկ։

— ․․․

— Ինչո՞ւ չես խոսիր։

— Ինչո՜ւ պիտի խոսիմ։ Եթե հետս միշտ այսպես վարվիս քիչ ատենեն կնիկդ ձեռքեդ պիտի ելլա։

— Ինչո՞ւ:

— Բան մը կերած չունիմ, քնացած չունիմ, գլուխս կը դառնա, ծունկերս կը դողան... օր մը օրանց հարցուցած չունիս, որ կնիկ, ինչո՞ւ կը նիհարնաս կոր։

— Ինչո՞ւ կը նիհարնաս կոր։

— Քուկին վարմունքդ ինձի պիտի մեռցունե։

— Ի՞նչ ըրի քեզի...

— Ի՞նչ պիտի ընես, իրիկուն մը եկուր տե, սանկ անուշ խոսք մը ըրե:

— Չե՞մ ըներ կոր։

— Գալուդ պես թավուխներուդ քովը կերթաս... թավուխներդ իզմե ավելի կը հոգաս։

— Աս ալ խո՞սք է հիմա։

— Ուրիշները քեզմե ավելի կը հարգեն զիս: Այսօր տուն մը գնացի նստեցնելու տեղ չկրցին գտնել... դուն երեսս չես նայիր։

— Չիյտես որ քեզի համար կը մեռնիմ ես։

— Ատանկ բան մը ըսած չունիս նե։

— Սրտանց կը սիրեմ ես։

— Սրտանց սիրելն ի՞նչ ընեմ ես, մարդս քիչ մ՚ալ անուշ խոսքերով սիրելու է։ Ամա իմ թալեհես է ան, որ քաշեմ։ Այսօր պա—