Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տուհանը նստեր էի, երկու երեք հողի անցան և անանկ ուշադրությամբ երեսս նայեցան, որ կը վախնամ քի չփախցունեն զիս ասկից... աղվոր ըլլալն ալ պելա է եղեր... քեշկե քիչ մը չիրքին ըլլայի ու կարենայի պատուհանին առջև նստիլ։ Ինչ անկիրթ մարդիկ կան եղեր... անանկ նայիլ մը ունին քի, կարծես թե պիտի ուտեն... արարատ աշխարհ կը խենթենա վրաս, միայն դուն բանի տեղ չես դներ զիս։

Ահա ասոնք են այն կիներն, որոնց կը պակսի հոգվո գեղեցկությունն։

Թերևս առարկվի մեզ.

— Հոգվո գեղեցկություն, հոգվո գեղեցկություն, հոգվո գեղեցկություն մառեր կերթաս, պարտեզներու մեջ, հրապարակներու վրա ի՞նչպես ցուցնելու է հոգվո գեղեցկությունը, երիտասարդները հոգվո գեղեցկություն փնտրած ունի՞ն... հոգիին վրա բուտրա և լավանտա կը դրվի՞․․․ հոգիին մեջքը դուռնյուռ կը կապվի՞...

Կը հավանիմ աս պայմանավ, որ օրիորդները մարմնո գեղեցկությամբ գրավեն, բայց հոգվո գեղեցկությամբ տիրեն, այս ամուսնանալե հետո կանայք հոգվո գեղեցկությամբ միայն փայլելու են։ Ուրիշ երկիրներ գրավելու պետք չունին այլևս, այլ պահպանելու պարտավոր են այն, գոր գրաված են և այն, որուն տիրացած են արդեն։ Կարգվելեն ետքը պարտավոր են մինչև անգամ տգեղացնել իրենց մարմինն ի պատիվ և ի փառս յուրյանց ամուսնույն և զավակաց։

Անգամ մը միայն հաղթանակ տանելու է կին մը։

Աշխարհակալությունը կանանց համար չէ։


Դ

Տիկնայք։

Պիտի շարունակեմ խոսելու ձեզ այն անկեղծությամբ և համարձակությամբ, որոց պարտավոր եմ միայն այն փոքրիկ համ՛արձակությունն, զոր կը վայելեմ այսօր։

Զարմանալի չթվի ուրեմն ձեզ, երբ ըսեմ, թե ձեզմե ոմանք իրենց ամուսիններեն ավելի կը սիրեն իրենց հագուստն ու կապուստը։ Եթե չեմ սխալիր, ձեզմե մին ժամանակավ հաջողած է այլ և այլ հնարքներով մեռցնել յուր էրիկն, որպեսզի սևեր հագնի և ըսած է.

Կը սիրեմ ամուսինս, բայց ավելի կը սիրեմ սեր, այսինքն

Amicus Plato, sod magis arnica veritas որ է՝