Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ամեն կեսուր հարսեն կը գանգատի ըսելով.

— Զիս չսեպեր։

Ամեն հարս կեսուրեն դժգոհություն կը հայտնե կրկնելով.

— Շատ կը խոսի։

Եվ այն կինն, որ հարս և միանգամայն կեսուր է, առավոտունը հարսին կը դառնա «ԶԻս չես սեպեր» կըսե և երեկոյին կեսուրին՛ կը դառնա «Դուն ալ շատ կը խոսիս կոր» կըսե։

Ի՞նչ գաղտնիք է այս։

Միթե ամեն կեսուր շատախո՞ս է։

Միթե ամեն հարս անհնազա՞նդ է։

Ո՛չ և ո՛չ։

Կեսուր մը կ՝ատե յուր հարսն այն համեմատությամբ, որով կը սիրե անոր ամուսինն, այսինքն յուր զավակն, և հարս մը կր թշնամանե կեսուրն այն համեմատությամբ, որով կը պաշտե յուր այրն։ Կեսուրը մտքեն կըսե․

— Տղաս կարգվելեն ի վեր փոխվեցավ։

Հարսն ալ յուր ձևերովը հասկցնել կը ջանա․

— Ամուսինս յուր մորը կը զոհե զիս։

Առաջինն յուր ամուսնական սերը չափազանց կը գտնե յուր զավակին քով, երկրորդն որդիական սերն յուր ամուսնույն քով, ուստի՝

— Զիս չսեպեր։

— Շատ կը խոսի։

Կեսուրը և հարսը սերը մեկ գիտեն, ամուսնական կամ որդիական սեր չեն ճանաչեր։

Կեսուրն կուզե, որ զավակն ավելի զինքը սիրե և իրավունք ունի, երբ մայրական սերն յուր ընդարձակ նշանակությամբ առնվի. հարսն ալ կը պնդե, որ ամուսինը զինքն ալ ավելի սիրե և հանցավոր չէ։ Արդ, էրիկ մարդու քով եթե որդիական սերն հավասարակշռի ամուսնական սիրույն հետ, հարսին և կեսուրին քով նախանձը գաղտնի կը մնա, իսկ երբ անուշադրությամբ կամ անխոհեմությամբ շարժում, ձև մընե այրն և հայտնե թե որդիական սերը կամ՛ ամուսնական սերը հաղթանակը տարավ՝ ներդաշնակությունը կավրվի։

Նախանձն է ուրեմն, որ կածե կեսուրն և հարսն վարվելու այնպես, որպես տեսանք։ Երկուքն ալ գովելի են ինձի համար, որովհետև ուր չկա նախանձ, սեր ալ չկա։ Այս այնքան ճշմարիտ է, որքան ճշմարիտ է, թե այն հարսը, որ չսիրեր յուր ամուսինը թույլ կուտա անոր, որ ուզաձին չափ սիրե յուր մայրը՝ զոր ինքն ևս շատ