Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկություն է... մարդուս գլուխը չցա՞վիր, այսօր քիչ մը շատկեք պտըտեցավ նե՝ արյունը գլուխը ելավ զահեր․․․ ի՞նչ ըսեմ յա.․.

— Լիմոնի խապուխ կապեինք ճակատը կամ քիչ մը բաթեթես։

— Ճանըմ, իրար անցնելու ի՞նչ կա, ես քեզի չափ չիյտե՞մ. հիսուն տարեկան կնիկ եմ։ Իմին ալ երբեմն գլուխս կը ցավի, բայց, բերանս չեմ բանար, ամեն բան կըսվի՞... սիրտդ մի՛ հատցուներ միս բերի՞ր։

— Թող տալու է, որ անանկ պառկի՞։

— Պրիզոլտ կուզեիր կոր նե։

— Օ տը քոլոնեը չունինք։

— Օ տը քոլոնեը պրիզոլա կըլլա՞։

— Գլուխը շփեինք։

— Պիզոլայո՞վ։

— Ո՜ւֆ, մայրիկ, չես հասկնար, о տը քոլոնեըյով հարսին ճակատը շփեինք։

— Ճանըմ, ի՞նչ ունի հարսին ճակատը, Աստված չընե, վտանգավոր բան մը ըլլա նե՝ դեղ չե՞մ շիներ։ Երթամ նայիմ անգամ մը։

Հարսին քովը կերթա և կը դառնա․

— Մաշալլահ, բան մալ չունի կենճը, սանկ բսոր մը ցավ կա գլխին մեկ կողմը.․․ ելավ, կուգա կոր.․․ մարդը խենդ կը դարձնեք, ճանըմ։

Կը ճանաչեմ նաև դարձյալ հիսնամյա և դեր կեսուր մը, որ օր մը սանդուխեն իջած ատեն սխալ քայլ մը կառնե և սանդուխեն վար կը գլտորի, աջ թևը կը ցավցունե, այնպես որ չկրնար վերցունել․ ճակատն ու քիթը քարի ղարնվելով կը ճեղքվին։

— Ճանըմ, ինչո՞ւ խենդի պես կփջնաս, քա վայ պանա, ելիր բան չկա, բան չկա, կըսե հարսն և կօգնե կեսուրին, որ կանգնի:

— Վայ թևս... վայ ճակատս․․․ վայ քիթս․․․

— Կամաց կամաց ելիր, որ նորեն չիյնաս... քա վայ պանա, մարդս կոխած տեղը չնայիր, քիչ մը հաց ծամե դիր ճակտիդ ու քթիդ վրա, բան մը չէ։

Կեսուրը կը նստեցնե բազմոցին վրա և կերթա քոռշեն շինելուս

Այրը կnւգա։

— Ի՞նչ եղեր ես, մայր։

— Մի՛ հարցներ, զավակս, մի՛ հարցներ։

— Ի՞նչ կա։

— Մազ մնաց, որ կը մեռնեի կոր։

— Ի՞նչ եղավ։