Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մայրդ մեռած պիտի գտնեիր այս իրիկուն։

— Ինչո՞ւ։

— Սանդուխեն վար գլտորեցա քարերուն վրա։

— Տեր ողորմյսա տեր ողորմյա։

— Թևս վեր չեմ կրնար կոր առնել, կոտրեցի՞, ի՞նչ ըրի, չիյտեմ որ։

— Քըրըքճի մը չկռնչեցի՞ք։

— Հիմա, նոր ինկա։

— Հարսը ո՞ւր Է։

— Սենյակն Է։

Այրը կերթա կնոջ քով․

— Մայրս վարը կը չարչարվի կոր, դուն նստեր քռոշե կը շինես կոր։

— Ի՞նչ եղեր է որ... ոտքը սահեցավ քիչ մը և կամացուկ մը նստեցավ։

— Քիթը զարկեր Է։

— Մարդս քիթը չզարնե՞ր, ի՞նչ կելնե անկից։

— Ճակտեն արյուն կը վազե կոր:

— Մարդ չէ, ճակատը չզարնե՞ր տեղ մը... ես զարկած չունի՞մ, դուն զարկած չունի՞ս, ան զարկած չունի՞։

— Թևը չկրնար կոր շարժել։

— Մարդ չե՜նք, թևերնիս ալ կը զարնենք, ոտքերնիս ալ, բայց մայրերը շատ կը սիրվին, կնիկները չեն սիրվիր... նալլեդ ըլլա, թելս ալ փախուցի։

— Քըրըքճի մը կանչենք։

— Ես չեմ խառնվիր, շատ ստակ ունիս նե՝ խարճե՜։

— Անանկ ձգենք, որ տանջվի՞ խեղճը։

— Խե՜ղճ... խե՜ղճ... ի՜նչ խեղճություն... վահ զավալլը... խեղճ Է եղեր... ի՞նչ Է եղեր... քիթը արուներ Է եղեր... ի՜նչ զոռ բան... վա՜հ յավրում... կուզես նե քիչ մալ լաց։ Օհ, յա, բժիշկ մը կանչե, քըրըքճի մալ կանչե, քանի մը հատ ալ դեղադործ կանչե, երկու երեք հատ ալ կնիկ բեր, որ հիվանդը նային, ծանր Է խեղճին վիճակը, այս գիշեր կը հանե չհաներ բան մԷ։

— Հիչ բան մը չունի՞։

— Չունի յա, անիկա նաղ կընե քեզի։ Ամեն մարդ կիյնա... աս ալ բան մը չէ յա... ճակատը, քիթը օխալըխ հացին մեջ խոթելու է, արյունը կը կտրի քըրըքճին բարիթ է հիմաս. թևը պաղ