Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նոր կռոնը ի՞նչպես եղավ։

— Շիտակր չտեսա պիլե... տեսնալ ալ չեմ ուզեր... ես հիմա բանի մր չեմ խառնվիր կոր, չեմ ալ խոսիր կոր, ինչ կուզեն նե թող ընենք ինչո՞ւս պետք․․. բան մը կըսես կոր նե՝ չեն սեպեր կոր․․․ էֆենտին ալ ըսես նե՝ սեպե թե կնկանը խելքեն է... մեր օրովն ասա՞նկ էր․․․ ամա քուզում, ոտվընիդ պագնեմ, մեկու բան մի՛ ըսեք, տուներնուս գաղտնիքը դուրս չելնե... մենք ալ հարս եղած ենք․․․ կը դողայինք մեր կեսուրներուն առջև, հիմակվան հարսերը, Աստված հեռու ընե, մինակ հրամայել գիտեն կոր․․․ կը հատնիմ կոր նե․․․ կաղաչեմ, մեկու բան մի՛ ըսեք․․․ զաթը ըսածս վնասակար բան մը չէ ամա, ինչու համար ըսվի քի, հարսը կեսուրին հետ քենով է եղեր․․․ քենով չենք իսե տե, ինչու համար խորաթա ըլլա։ Լեզուս քաշեր նստեր եմ, որ էֆենտին չիմանա, հոշ իմանալու բան մալ չկա յա.․․ դուք մեր սրտակիցն եք տեյի ձեզի կըսեմ կոր, կաղաչեմ, ուրիշին մի՛ ըսեք բան մը։ Ճանըմ, ըսելու բան մալ չկա ամա․․․ բերնե բերան խոսքը կը մեծնա․․․ ես իմ հարսիս դեմ բան մը չեմ խոսիր կոր յա․․․ բամբասանք չեմ ըսեր կոր, որ վախնամ... հեմ կը վայլե՞, որ հարսս բամբասեմ։

Հարսն ալ, մյուս կողմեն, եթե տուն մերթա — հոգ չէ որո՞ւն տունը—կեսուրոջը համար հետևյալ լեզուն կը գործածե․

— Պիտի գար, բայց քիչ մը անհանգիստ ըլլալուն պատճառավ չկրցավ գալ, հատկապես բարևներ ըրավ․․․ շատ ինկավ... շատ․․․ ծերացավ․․․

— Ի՞նչ կըսեք.․. քառասունութը տարու կա չկա բան մըն է։

— Հե, անանկ է ամա, մերաքի պես բան մեկավ վրան կարծես, քիչ չխոսիր, քուրմիշ կընե..․ քուրմիշ կընե... զավալլր կնիկ... ցնդած ըսեմ չէ, ապուշ ըսեմ չէ, խենդեցած ըսեմ չէ, պամպաշխա բան մեղավ, ճանըմ, խելք հասնելու բան չէ, վրան կը նայիմ կը մեղքնամ, ես ալ մերաքլանմիշ կըլլամ, ինքզինքս դուրս կը նետեմ... աքսիություն մալ եկավ վրան տե, տունին մեջ ամենքնիս ալ կը չարչարե... չեմ խոսիր, որ սիրտը չգնե․․. քաշվելու բան չէ ամա․․. ինչ ընեմ, ճակատագիրս ասանկ է եղեր ըսելով կը քաշենք կոր... գիտնալով չըներ կոր քի, բան մըսես... կաղաչեմ, այս խոսքերը հոս մնան, դուրս չելնեն...

— Խեղճ կնիկ... օր մը գանք տեսնելու։

— Հրամմեցե՛ք, երբեմն ալ անանկ շենքով շնորհքով կը խորաթե, որ կարծես քի ան չէ... ի՞նչ ընեմ, կեսուրս է, պիտի քաշեմ... ֆենտիին ալ բան մը չեմ ըսեր, որ քահըր չընե... քաշածս Աստ-