Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միույն վրա դրված է Թորոս աղային գիշերվան քյուլանը, էնթարին. ձեռքի պզտիկ հայելի մը և Պղնձե քաղաք մը, իսկ միաին վրա կը տեսնվին պեզիկի թուղթեր, ջուրի սրվակ մը և քանի մաթոռներ։ Եբենոսն ընտիր սեղան մը դրված է բազմոցին վրա նույնպես թավիշով ծածկված։ Քոնսոլին է երևան երկու ծաղկի անոթներ, մարմարիոնե պզտիկ արձաններ, խահվեի գավաթներ, տղու քանի մը շորեր ու վարտիկներ, դուռնյուռ մը, երկու սանտր, անուշահոտ օճառ մը քառակուսի, շիշ մը լավանտա, ձուկի պզտիկ կասկարա մը և զույգ մը տղու կոշիկ։ Այս տեսարանը կը հիշեցնե ինձ տուն մը, զոր նկարագրած եմ Պճնասիրություն անուն նամակիս մեջ։

— Ի՞նչ վիճակ Է այս, պոռաց Թորոս աղան սպասուհվույն։

— Սենյակը պիտի ավլեի, ուրիշ գործի կանչեցին, չկրցի շտկել։

— Տիկինը ո՞ւր Է։

— Շրջազգեստին բռովան տալու համար մոտիսթրային գնաց։

— Սոֆին ո՞ւր Է։

— Ությու կընե կոր։

— Աղավնին ո՞ւր Է։

— Կը հագվի կոր։

— Մայրս ո՞ւր Է։

— Աղոթագիրք կը կարդա կոր։

— Շուտ ըրե՛, շտկե սա տեղը։

Կարմրեցավ Թորոս աղան և Հաբեթ աղայեն ներումն խնդրեց։

— Ներեցե՞ք, Հաբեթ աղա։

— Ի՞նչ կա ներելու։

— Ներումն կը խնդրեմ։

— Ներումն խնդրելու բան չկա, տուն Է, ամենուս ալ տունը ասանկ բաներ կըլլան․ թող որ բան մալ եղած չէ։ Պիտի ավլե եղեր, վերջը ուրիշ գործ ելեր է, ձգեր է.․․

— Ասանկ ալ անկանոնությո՜ւն․․․

— Անկանոն բան մը չկա, Թորոս աղա, հանդարտեցե՛ք։

Սպասուհին կարելի եղածին չափ շուտով շտկեց, և ավելորդ բաները դուրս հանեց։

— Շուտ ըրե՛, գնա օղի բեր քիչ մը, հրամայեց Թորոս աղա սպասուհվույն, երբ սա վերստին մտավ սենյակը։

Սպասուհին գլուխը ծռելով դուրս ելավ։