Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զարմանալի սպասուհի մէ, ցնդա՞ծ է, ապո՞ւշ է, ինչ է․․․ չիյտեմ, ըսավ քեորոս աղան, սպասուհվույն վրա բեռնավորել ուզելով հանցանքը։

— Շատ գործ ուներ խեղճը... չէ կրցած շտկել սենյակը։ Բայց կաղաչեմ, մի նեղվիք, եղածը մեծ բան մը չէ։

— Բայց ես կուզեմ, որ ընդունելության սենյակ մը պահվելու է միշտ այնպիսի վիճակի մը մեջ, որ պատճառ չտա տան տիրոջ բարկության։

— Չեմ ըսեր թե իրավունք չունիք, բայց վերջապես տուն է, ասանկ պզտիկ բաներ թերության չեն համարվիր։

Սպասուհին բերավ օղին։

— Աս ի՞նչ շիշ է... աս հանքային ջուրի շիշն է... Իտնոսի շիշ։

— Այո՛, օղիի շիշի մեջ առջի օրը քիչ մը հինտ յաղի առինք չոճուխին համար տե, չլվացինք տահա, անոր համար.․.

— Տեր ողորմյա, տեր ողորմյա։

— Վնաս չունի, Թորոս աղա, աս ալ շիշ է, ան ալ շիշ է, ըսավ Հաբեթ աղան։

— Անանկ է, ձեր բախտեն է, որ այսօր ասանկ անվայել բաներ կըլլան կոր...

Այս միջոցին մայրը ներս մտավ։ Սովորական բարևներ փոխանակվեցան։

— Հրամմեցեք, Հաբեթ աղա, առեք նայինք, ըսավ Թորոս աղան, գավաթն Հաբեթ աղային հրամցնելով։

Հաբեթ աղան գավաթը առավ, շրթանցը դպցուր, վարանեցավ խմելու, բայց յուր վարանումը ջանաց ծածկել Թորոս աղայեն։

Թորոս աղան, որ սովոր է մի ումպ պարպել օղիի գավաթը, մեկանց բերանը պարպեց օղին ու հազալով, քիթը բերանը ծմռտկելով, թքնելով պոռաց.

— Աս կազ է, կազ...

— Այո՛, ինձի ալ անանկ եկավ, հարեց Հաբեթ աղան։

— Հասկցա, հասկցա, նետվեցավ մայրը, կարծեմ որ առջի օրը կազի թենեքեն շիշերու մը մեջ պարպեցին, պինլիկին մեջ կտոր մը օղի կար, պզտիկ շիշի մը մեջ լցուցին ու ավելցած կազն ալ պինլիկին մեջ դրին, կարծեմ ան պինլիկեն լեցուցեր, բերեր է, սերսեմ աղջիկ... է կազը վնասակար բան մը չէ յա... կուրծքի և հազի աղեկ է եղեր կըսեն կոր բժիշկները։

Թորոս աղան հազալով, թքնելով դուրս վազած էր։

Թորոս աղային մայրը սզասուհին կանչեց, քիչ մը չախեց։