Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րսելով. «Շատ բան, եել մէ մտեր կռնակս, չեմ կրնար կոր շարժիլ». իսկ չորրորդն ընդունեւու համար «Չեք երեվնար կոր» միայն կըսե։ Իսկ երբ հարցվի իրեն, թե չորս փեսաներուն մեջ որո՞ւն բնավորությանն ավելի հավնած Է՝ կը պատասխանե. «Փեսաներես գոհ եմ, չորսն ալ աղեկ բնավորություն ունին, բայց Ա․․․ը— հարստության կարգավ—անուշ հով մունի և շատ խելացի Է. Բ...ն ալ սիրուն Է, բայց քիչ մը բարկացող Է. Գ...ը վառվռուն է, բայց հաշիվը չիյտե. Դ...ին հետ խոսք չըլլար, շուտ մը կը բարկանա. Ա...ին բնավորությունն ամենեն աղեկն Է, ինքզինքը կը սիրցունե»։

Ներկայացնենք հիմա զոքանչ մորու փեսան նախ շատ ստակ կը շահեր և հետո սկսավ ապրելու չափ միայն վաստկիլ։

Այս փեսան թեև կնոջը հետ սիրով Է, բայց արբեցող է, խարղախ է, ստախոս է, կռվասեր է. այսուամենայնիվ դեռ հարուստ է, և ոչ ոք կը համարձակի ասոր վրա դիտողսւթյուններ ընել զոքանչին, որ իսկույն կը հուզվի, կը փրփրի և կը հանդիմանե փեսայեն գանգատողներն, «Գոնե, կըսե, բերանը օղի դրած ըլլա փեսաս. ե՞րբ խարդախություն ըրած ունի, որո՞ւ սուտ խոսեր է. որո՞ւ հետ կովեր է. աս ի՞նչ զրպարտություններ են...»։ Իսկ երբ արբյալ վիճակի մը մեջ բեռնակրով մը բերեն փեսան. «Այսչա՞փն ալ չընե, կըսե, ասիկա՞ ալ շատ տեսաք, Էրիկ մարդ է, քանի մը հատ խմեր է, վարժված չէ խմելու, գլուխը դարձեր է... ի՞նչ մեծ հանցանք... ես ալ կարծեցի, թե մեծ բան մէ եղեր, որպես թե քյոր գինով եղած ըլլար...»։

Այս փեսան ձախորդության մեջ կիյնա։ Բոլորովին կը փոխվի նա. արբեցողությունն, ստախոսությունն, խարդախությունն հետզհետե կանհետանան։ Աղքատությունը սոսկալի երգիծաբան մէ. կուկիլիոսեն, Օվրատիոսեն, Հոբնաղեն շատ ավելի ազդու կը խոսի նա. կը խարազանե, կը հաղթե, և վերջապես կսպաննե այն ամեն մոլություններն, որ երգիծաբան գրիչներու շնորհիվ այսօր բազմածին կը լինին, կաճին, կը բազմանան և կը տարածվին։ Աղքատությունն ոչ միայն կսպաննե մոլություններն, այլ նաև չափազանց երգիծաբան կընե մարդս և մարդուս բնական և սովորական պետքերն իսկ մոլությանց ցուցակին մեջ կանցունե։ Այսպես, երբ Դիոգինես անոթի մնաց՝ սնունդն որկրամոլություն անվանեց, երբ դրամ՜ չունեցավ հագուստ դնելու՝ մերկությունը պարզասիրություն կու չեց, և երբ փսիաթ մը գնելու կարողությունն պակսեցավ իրեն՝ գորգն ամբարտավանություն հորջորջեց. մեկ խոսքով մոլություն հռչակեց այն բաները, զորս չէր կրնար վայելել։