Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Its sont trop verts et bons pour des goujats:

Եվ Դիոգինեսի պես շատ մարդիկ կան, որոց վրա այժմ խոսիլ չներեր մեզ մեր նյութը։

Դառնանք ուրեմն մեր նյութին։

Փեսան, ըսինք, յուր բախտովն կորսնցուց յուր մոլությունները, բայց որովհետև աղքատ Է՝ մոլիներուն պարագլուխն Է։ Զոքքանչը գոհ չէ իրմե։

— Տիկին, ձեր փեսան թեև աղքատ, օղի չդներ բերանը։

— Տիրացու է, անոր համար չխմեր, ո՜ւր էր թե խմեր ու կինն ու զավակները նայեր։

— Սուտ չխոսիր։

— Անոր համար կով է յա։

— Խարդախություն չունի։

— Միամիտ է, միամիտ, կատարյալ ապուշ մէ, բերնին հացը ուրիշին կուտա և ինքն անոթի կը մնա։

— Կռվասեր չէ։

— Խոսիլ չիյտե, որ կռիվ ընե..․ տըվոր ավանակ է ըսեք, լմննա։ Ա՜հ... ուրիշներուն փեսաներուն կը նայիմ, տուն կը դառնամ կուլամ։

Անկեղծությունն աղքատ փեսայի մը վրա ավանակություն կը թարգմանվի, խոնարհությունն՝ կռվություն։ Եվ արդարև, շատ դժվար է աղքատի մապացուցանել յուր խոնարհությունը, վորովհետև խոնարհությունը պարտավորիչ է կարծես աղքատաց. նույնպես շատ դժվար է հարուստին հաստատել յուր հպարտությունը, վասնզի հպարտությունն ու հարստությունն երկվորյակ են։ Հպարտությունն այն ատեն աչքի կը զարնե, երբ աղքատ անձի մը վրա տեսնվի, որպես խոնարհությունն հարուստի մը վրա։ Միևնույն դիտողությունը միևնույն շեշտով արտասանել տուր հարուստի մև աղքատի մը, պիտի ըսեն քեզի.

— Ո՜րչափ խոնարհ մարդ է եղեր սա հարուստը։

— Սա աղքատին այսչափ հպարտ ըլլալը չէի գիտեր։

Զոքանչներ ալ կան, որ ավելի ծիծաղաշարժ են։

Ասոնք երբ աղքատ փեսա մունենան, բոլորովին տարբեր կերպով կը վարվին։

Օտարական մը թող խոսի այս զոքանչներեն միույն, թե յուր փեսան, Անդրանիկ աղան, ողորմելի վիճակի մեջ կը տառապի։

— Քիչ մօգնեիք սա մարդուն։

— Ո՞ր մարդուն։