Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անդրանիկ աղային։

— Ո՞ր Անդրանիկ աղան։

— Ձեր Անդրանիկ աղան։

— Մեր Անդրանիկ աղան ո՞վ կըլլա կոր։

— Ձեր ազգականը։

— Անանկ ազգական չունինք մենք։

— Ձեր փեսան։

— Հաա, սա Անդրանիկ աղան, հասկցա, կարծեմ հեռուեն հեռու ազգականություն ունինք անոր հետ քիչ մը... էրկանս..․ աղջկանը էրիկը...

— Աս հեռուեն հեռո՞ւ կը սեպվի։

— Անիկա մեր փեսան չէ, անանկ փեսա չենք ճանչնար մենք... անանկ փեսա ունենալը մեր պատվույն չենք կերցներ։

— Ինչ որ է, օգնեիք քիչ մը խեղճին։

— Բան մալ չենք կրնար ընել, թող սատկի։

— Քանի մը ոսկի տայիք, որ տանեի։

— Անոր խոսքը գոցե՛, մենք անիկա փեսա տեյի չենք ընդունիր, ըսինք ա՛։

Իսկ երբ այս զոքանչն իմանա, թե Հուր մեծ հորն եղբորը զոքանչին քրոջը տալոջը աղջկան հորաքրոջը դրացվույն աղջիկը Բաբել անուն հարուստ մարդու մը հետ կարգվի՝ փողոցները կիյնա և ուր որ երթա Բաբել աղային վրա կը խոսի.

— Մեր Բաբել աղան կը ճանչնա՞ք։

— Ո՞վ է ձեր Բաբել աղան։

— Տեր ողորմյա, չճանչնայիք մեր Բաբել աղան։

— Ո՞վ է։

— Սա, նոր կարգվեցավ նե։

— էյ, ատիկա ի՞նչեն ձեր Բաբել աղան կըլլա կոր։

— Մեր փեսան է նե։

— Ո՞ր կողմեն ձեր փեսան է։

— Որ կողմեն կուզես նե, մտմտա անգամ մը, իմ փեսաս չսե՞պվիր մի՛ յա...

— Ինչե՞ն ձեր փեսան պիտի սեպվի։

— Տեր ողորմյա, շատ մոտ են, փեսաս կը սեպվի, մտմտա՛ անգամ մը, մեծ հորս...

— Այո՛։

— Եղբորր...

— Այո՛։