Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զոքանչին...

— Այո՛։

— Քրոջը...

— Այո՛։

— Տալոջը...

— Այո՛։

— Աղջկան․․․

— Այո՛։

— Հորաքրոջը...

— Այո՛։

— Դրացվույն աղջիկը չի՞ բռներ մի յա, հեռո՞ւ մի կը սեպվի ասիկա։ Այն դրացվույն հետ մենք գրեթե եղբոր պես, քրոջ պես էինք, շատ սիրով էինք, խմած ջուրերնիս զատ չէր երթար։

— Ի՛նչ է նե։

— Շատ պատվական մարդ է Բաբել աղան, ուր էր թե ամենքն ալ անանկ փեսա ունենային։ Մեզի շատ կուգա Բաբել աղան։

— Բարեկամությունը ուրիշ, ազգականությունը ուրիշ։

— Քիչ ալ ուրիշ չէ։

— Ձեր փեսան Անդրանիկ աղան չէ՞։

— Անդրանիկս ալ ո՞վ է։

— Ձեր փեսան։

— Սըվոր խոսքը մ՝ըներ, կ՝աղաչեմ, դուն կը վայելցնե՞ս, որ ատ մարդը մեզի փեսա ըլլա։

— Ինչո՞ւ չպիտի վայելցնեմ, աղքատ է, բայց աղեկ մարդ է։

— Աղքատին ալ աղեկը ձեզմե կիմանամ կոր։ Աղեկ է նե դուք առեք։ Մնաք բարով։

Յուր փեսային վրա խոսք բացվելուն պես շատ չկրնար նստիլ, շուտ մը կը փախչի։

Ո՜վ աղքատ փեսաներ։

Բայց մի՛ կարծեք, թե հարուստ փեսաներն երջանիկ են, ասոնք ալ կը չարչարվին իրենց զոքանչներեն, հարուստ փեսա մը մայր, եղբայրներ և քույրեր ունի, ամենեն չար մարդն է հաչս յուր զոքանչին, որ փեսային գլուխը կը ցավցնե միշտ.

«Մայրդ զավակները թող նային, դուն կարգված ես, կին ունիս, զավակ ունիս, պարտավոր չես մայրդ, եղբայրներդ և քույրերդ հոգալու, եղբայրներդ նայելու են իրենց մայրն և իրենց քույրերը, դուն ինչո՞ւ համար պիտի նայիս եղեր անոնք..․ դուն աշխատե, որ կինդ աղեկ նայիս... ամառվան շրջազգեստ չունի...