Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քորսն չունի... կոշիկ չունի... գլխարկ չունի... գուլպա չունի... թաշկինակ չունի... տկար է... չկրնար աշխատիլ... սպասուհի չունի... կաթ տալու կարողություն չունի... ստնտու չունի... հապա պզտիկ տղադ... կանոնավոր օրորոց մը չունի... ներոջը օրորոցին մեջ կը պառկի... վարտիկ չունի... շոր չունի... վա՜հ յավրում... հրեշտակի պես ալ տղա՞ չըլլար պարի... քրոջդ գլխարկ առնելուդ կնոջդ մեծկակ հայելի մ'ռնեիր, մորդ երեսուն ղուրուշի սաթե համրիչ առնելուդ տղուդ նոր փաթթոցներ շինեիր... քանի կը տեսնամ այս ընթացքդ, կերիմ ու կերիմ»։

Բայց այս զոքանչներն շատ գոհ կըլլան, եթե փեսաներն իրենց զոքանչներուն, աներձագներուն և քենիներուն ապրուստն ու կապուստր հոգան։ Եվ այս տեսակ փեսաները բուն փեսա են:

Ամփոփե՛նք.

Զոքանչներն ուրեմն կը սիրեն հարուստ փեսաներն, որովհետև անոնցմե կախումն ունի իրենց աղջկանց երջանկություն ը։

Չեն սիրեր աղքատ փեսաները՝ զորս պատճառ իսկ կը դնեն իրենց աղջկանց թշվառության, որովհետև չեն ուղեր ըմբռնել, թե աղքատություն դռնեն ալ երջանկություն կը մտնե, եթե քիչ մը ծռի:

Հարուստ փեսաներուն մոլությունները, հաչս զոքանչներուն, արանց հատուկ ամենապարզ սովորություններ են, որ անզոր են թշվառացնել իրենց կիները։

Աղքատ փեսաներուն առաքինություններն զոքանչներու համար գեղջկական պարզություններ են, որ բավական չեն երջանիկ ընել իրենց կիները։

Զոքանչներու համար փեսա մանմիտ է, յուր ապագան պատրաստելու անփույթ Է, եթե յուր մորը, քույրերուն կամ եղբայրներուն նյութապես նպաստե։ Տարին քսան և հինգ շրջազգեստ շինե կնոջդ, զոքանչդ պիտի ըսե. «Ծանր ֆիստան մը չշինեցիր աղջկանս»։ Շրջազգեստ մը շինե քրոջդ չորս տարին մեկ անգամ. «Ի՜նչ շռայլություն... ինչո՞ւ պարապ տեղը ծախքեր կընես, մեղք չէ ստակիդ» կը պոռա զոքանչդ։

Այu զգացումներն ունին գրեթե բոլոր զոքանչներն, որոնցմե ոմանք կը հայտնեն բանիվ բերանո իրենց սույն զգացումները, մինչդեռ ոմանք, ավելի խելացի կամ քաղաքավար, կը շատանան միայն զգալով։

Բայց ազնիվ զոքանչներ, որք բացառություն կը կազմեն կըսեն.