Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ով որ կը սիրե դուստրը, կի սիրե նաև փեսան, և ով որ կատե փեսան՝ կատե նաև դուստրը»։

Այս կարգի զոքանչներն են, որ կը սիրեն իրենց անգործ կամ գինով կամ աղքատ փեսաներն իսկ, կը հյուրընկալեն զանոնք, կը մխիթարեն, կը քաջալերեն, որպես իրենց զավակները։

Այս կարգի զոքանչներն են, որ կը հորգորեն հարուստ փեսաներն օգնել իրենց ծնողաց։

Փափագելի էր ապաքեն, որ բոլոր զոքանչներն այս կարգին մեջ մտնեին և ամուսնոց մեջ անհամաձայնությանց պատճառ չտային, անհամաձայնությանց՝ որ շատ անգամ տխուր հետևանքով կը վախճանին։

Այս դասախոսությամբս, որպես հայտնի է, փեսաներու հարստության կամ աղքատութեան վերաբերությամբ զոքանչներու զգացումները ներկայացուցինք։ Ուրիշ դասախոսությամբ նորեն պիտի խոսինք զոքանչներու վրա։


ժ

Տիկնա՛յք.

Կուզե՞ք քիչ մը կռվիլ ձեր ամուսիններուն հետ։

Շատ կը սիրեմ հանդիսատես ըլլալ էրիկ կնկան կռիվներուն, որք հաշտությամբ կը վերջանան։

Հաշտությունն ապառնի կռվո մը նախադուռն է։

Առվեցե՛ք քիչ մը, կը խնդրեմ, բայց ոչ հագուստի, ուտեստի, պտույտի, զբոսանաց կամ ասոնց նման չնչին խնդրոց համար, այլ առարկայի մը համար, որո կեսը ձեզի կը պատկանի և կեսը ձեր ամուսիններուն։ Առվեցե՛ք ձեր սիրո և ամուսնության պտղույն վրա։

Հայկանուշը չորս տարեկան է։ Ճերմակ և կլորիկ դեմքով, պզտիկ բերնով, փոքրիկ քիթով, կապույտ աչերով, խարտյաշ մազերով, գեղեցիկ և գրավիչ աղջիկ մ՝է։ Շատ կրակոտ է սակայն, վայրկյան մը չկրնար հանդարտ մնալ։ Տունի դպրոց կերթա, ուր կը վազե և կը խաղա պարտեզին մեջ մինչև որ հոգնի և դեպի երեկո պառկի քնանա քիչ մը։ Ամեն առավոտ մեծ աղմուկ կը հարուցանե տան մեջ, երբ մայրն ուզե սանտրել անոր մազերը։

Առավոտ է։ Մայրը նստած պատուհանին առջև, առջևը դրած ճերմակ լաթ մը, զոր Հայկանուշին ծոծրակն ի վար պիտի դնե անոր մազերը սանտրած միջոցին, սանտր ի ձեռին կըսպասե