Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկանուշին, որ գա և առջևը նստի։ Հայկանուշ, որ դեռ հագված ալ չէ, կը փախչի։ Մայրը կը կանչե աղջիկն։ Հայկանուշ խնդալով սենյակին աեկյունը կը փախչի։

— Եկուր, սիրուն աղջիկս, հրեշտակս, կըսե մայրը խանդաղատանոք։

Հայկանուշ մյուս անկյունը կը փախչի և ձեռներով վեր կառնե մադերն, որ ճակտին վրա ինկած էին։

— Մի՛ հողն երներ ինձի, Հայկանուշ, եկուր կըսեմ կոր։

— Չէ՛, մայրիկ, չէ, կը պատասխանե խնդալով և աչքին վրա ինկած մազի քանի մը թելերը ձեռքով դեպի վեր քշելով։

— Հիմա ելլեմ պիտի բռնեմ, հա։

Հայկանուշ սենյակեն դուրս կը փախչի։

— Եկուր, հրեշտակս, եկուր, մի հոգնեցներ ինձի։

Հայկանուշ ուրիշ սենյակի մը մեջ կը պահվտի։

— Եկո՛ւր, կըսեմ կոր, մի՛ սկսիր նորեն, գործի պիտի ելլամ, սպասելու ժամանակ չունիմ։

Պատասխան չկա։

— Սիրտս հատավ նե․․․ եկուր կըսեմ կոր, հիմա կելլեմ, կը ծեծեմ հա՛:

Հայկանուշ մորը կերևա սենյակին սեմին վրա և խնդալով նորեն կը փախչի։

— Ինձի հետ խաղի ելեր ես կեցիր։ ես հիմա կը սորվեցնեմ քեզի․․․ սատանա..․ սրվոր նայե մեյ մը․․․ ինձի հետ ճուրճինայի ելեր է։

Մայրը կելլե և Հայկանուշին թևեն բռնելով կը բերե առջևը կը նստեցնե բազմոցին վրա։

— Նստե՛ նայիմ հոս։ Սա լաթը դնեմ։

Պզտիկը կը քաշե լաթը։

— Հայկանո՛ւշ, կը ծեծեմ հա։

Մայրը կը հաջողի լաթը դնել։ Պիտի սկսի սանտրել։ Սանտրը որ է։ Քովի սենյակը ձգած էր աղջիկը բերելու գնացած ժամանակը։

— Սանկ նստե՛, մերերար, որ սանտրը գտնեմ։

Սիրուն սուտանան լաթը նորեն կը քաշե, մեկդի կը նետե և կսկսի սենյակին մեջ վազել։

— Դարձյա՞լ ելար․․․ հոս եկո՛ւ նայիմ․․․

Մայրը բռնելու կաշխատի, աղջիկն որ վազած ժամանակ ոտքը զռան սեմին կը դպի, կիյնա և ծունկը կը ցավցնե քիչ մը։