Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Քեզի բան մըսող եղա՞վ, առտվանցով կռի՞վ կը փնտրես կոր, ես սպասուհիին հետ կը խոսիմ կոր, քեզի՞ ինչ։ Սենյակդ, գնա՛, սենյակդ, քեզի հետ խոսող չկա, առտվանցով կռիվ ընելու ժամանակ չունիմ։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Զիս և էրիկս ինչո՞ւ կը բամբասես կոր։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Բամբասեմ նե՝ ի՞նչ կըլլա եղեր... ձեզմե վախնա՞մ պիտի։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԱ

Ամոթ է, ամոթ։


ԿԵՍՈՒՐԸ

Ի՞նչ կա, ի՞նչ եղաք։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Իրեն հարցուր։


ԿԵՍՈՒՐԸ (ԱՌԱՋԻՆ ՆԵՐԻՆ)

Ի՞նչ եղավ։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Անոր ըսե՛։


ԿԵՍՈՒՐԸ (ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԻՆ)

Մեջերնիդ բա՞ն մը դարձավ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Անոր չհարցնե՞ս։


ԿԵՍՈՒՐԸ (ԱՌԱՋԻՆ ՆԵՐԻՆ)

Չըսե՞ս։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Ինչո՞ւ համար խահվեն առաջ ես խմեր ե․․, ասոր համար բարկացեր է, բերնեն եկածը դուրս կուտա կոր։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Պարե խահվեի խո՞սք ըլլար։