Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ուզեց զիս, նախանձեցար և սուտ հիվանդ եղար, որ չերթանք, կարծես որ մոռցա՞ծ եմ ատոնք։


ԿԵՍՈՒՐԸ

Ի՜նչ անվայել խոսքեր են ասոնք։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Իմ խոսքերս անվայել են, բայց անոր ըրածները վայլուն են։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Դուն չէի՞ր, որ գիշեր մը առիր պահեցիր էրկանդ բերած նարինջները ու գոնե մեկ հատ մը չտվիր իմ զավակներուս. դուն չէի՞ր, անցյալ տարի խատայիֆին ամենեն աղվոր կտորը էրկանըդ առջև դնողն, որ էրիկդ ալ բարկացավ և իմ ամուսնույս պնակին մեջ դրավ։ Տես, մինչև հիմա բերանս բացե՞ր էի։


ԿԵՍՈՒՐԸ

Ասանկ խոսքերեն չեմ ախորժիր, կը հասկնա՞ք։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Կեցածիս, հագածիս հետ է, ի՞ն չ ըրած եմ իրեն, չիյտեմ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Տակավին ի՞նչ ընել կուզես։


ԿԵՍՈՒՐԸ

Ասանկ խոսքեր չեմ ուղեց, կը հասկնա՞ք։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Հյուր մը գա նե իզմե վեր նստիլ կուզե, ես ալ թող չեմ տար հարկավ, արժանապատվության խնդիր է աս, թող չեմ տար, թող չեմ տար։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Քեզմե վար նստելու պարտականություն մը չունիմ։


ԿԵՍՈՒՐԸ

Տունիս մեջ ասանկ խոսքեր չեմ ուզեր, կը հասկնա՞ք։