Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Ես քեզմե առաջ հարս եկած եմ հոս և քեզմե մեծ կը սեպվիմ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Երկուքնիս ալ հարս ենք։


ԿԵՍՈՒՐԸ

Լմնցուցե՛ք ա՛լ.․․ վար իջե՛ք։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Սպասուհիին սանկ հրամայելներ մալ ունի, որ կարծես թե Րոշիլտի կինն է։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Հանցանքը Էրկանդ Է, որ քեզի երես տվեր Է ասանկ։ Անզգամ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Դուն ես անզգամ։


ԿԵՍՈՒՐԸ

Ասանկ խոսքեր չեմ ուզեր ես, կը հասկնա՞ք։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Կը լռե՞ս, եթե ոչ հիմա քուկին մազերդ կը փեթտեմ, հա, համբերությունս կը հատնի կոր․․․


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Կուզես նե մատովդ դպիր։


ԿԵՍՈՒՐԸ

Բայց ասանկ խոսքեր չեմ ուզեր ես, կը հասկնա՞ք։ Վար իջեք ու գործերնիդ տեսեք։ Սրահն ու սենեակներն շտկեցե՛ք և սա վարտիքներս կարեցե՛ք, լմնցուցեք այսօր, որ մեջտեղեն վերնա։ Չորս ամիս Է, որ կը քաշքշվին․․. ամենը, երկու վարտիք Է․․․


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Ես ինչո՞ւ պիտի շտկեմ սենյակները, երեկ ես շտկեցի։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Ես բնավ պարտականություն չունիմ․․. մեծ հարսին կիյնա շտկել սենյակները։