Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Որպեսղի պզտիկ հարսը երթա տակն ու վրա ընե և իրիկվան՛ էրկանը ըսե, թե իրմե զատ աշխատող չկա տան մեջ, անանկ չէ։


ԿԵՍՈՒՐԸ

Չեմ ախորժիր ըսի ձեզի ասանկ խոսքերեն։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Այնուհետև իմ եփած կերակուրներուս մեջ իզմե գաղտնի երկու երեք ափ աղ նետել, որ իմ եփածներս աղի ըլլան և դուն էրկանդ աչքը մտնաս։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Հապա դուն մեծ լամպան կոտրեցիր և իմ վրաս ձգեցիր։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Ամենևին։


ԿԵՍՈՒՐԸ

Ասանկ խոսքերեն չեմ ախորժիր, ըսի ձեզի։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Այո, ստախոսություն պետք չէ։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Քուկին գլուխդ գալիք կա, բայց Աստված համբերություն կուտա կոր ինձի։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Ասկից ետքը ձեռքս ջուրի մեջ չպիտի խռթեմ, բան մ՝ալ չպիտի ընեմ, կտոր մը կերակուր կ'եփեմ ես էրկանս ու զավկըներուս համար, մեր սենյակը քաշվինք կուտենք։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Շատ աղեկ կընեք, իմ ընելիքս ալ արդեն ան է։ Ես ձեր սպասուհին չեմ։


ԿԵՍՈՒՐԸ

Ասանկ ծանր խոսքերեն չեմ ախորժիր, ըսի ձեզի։ Հաշտվեցեք։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Սատանան տեսնե երեսը (Սենյակը կը մտնե):