Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՍՈԻՐԸ

Չեք հասկնար կոր ըսածս, ասանկ խոսքերեն չեմ ախորժիր ըսի։

Վարագույրը կիյնա երեկո կըլլա:


ՏԵՍԱՐԱՆ Բ

Առաջին ները և ամուսինը

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Այո՛, հոս, մեր սենյակին մեջ պիտի ուտենք կերակուրնիս ասկից ետքը։


ԱՄՈՒՍԻՆԸ

Ինչո՞ւ։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Մի՛ հարցներ, դուն բնավ ծախք չես ըներ եղեր, տունին բոլոր ծախքը եղբայրդ կ՝ընե եղեր, ան կը նայի եղեր մեզի, դուն ստակ չունիս եղեր, եղբայրդ մեր պատճառավ պիտի կործանի եղեր, ի՞նչ գիտնամ, դուն տունի մեջ շատ կը հրամայես եղեր, ո՞ր մեկն ըսեմ։ Եղբայրդ քուկին պարտքերդ կուտա եղեր, թե որ եղբայրդ չըլլա նե՝ անոթութենե կը մեռնիս եղեր... ունեցածդ չունեցածդ գումարի կուտաս եղեր, անհոգ ես եղեր... ամենը միտքս չգար, որ ըսեմ... անանկ խոսքեր, անանկ խոսքեր, որուն մեկ տրամն ուտողն կը կատղի։


ԱՄՈՒՍԻՆԸ

Հանդարտե՛, ես կը խոսիմ եղբորս հետ։


ՏԵՍԱՐԱՆ Գ

Երկրորդ ներն և ամուսինը

ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Այս կերպով միայն կարելի եղավ խաղաղություն հաստատել տան մեջ. ամեն մարդ յուր կերակուրը կ՝եփե և կուտե։


ԱՄՈՒՍԻՆԸ

Ի՞նչ դարձավ նորեն։