Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տան սպասավոր մոր տիրոջը հրամանները միայն կատարել դիտե և երբ ուրիշ մը հրաման մը տա կը պատասխանե.

— Ամսականս դուն չես տար կոր։

Այս սկզրունքով Է, որ հարսը չուզեր ստանձնել տան ամբողջ աշխատությունները, այս սկզբունքով Է, որ հարսը չուզեր գավաթ մը դեղ խմցնել յուր հիվանզ տալոջը, այս սկզբունքով Է, որ հարսը կը համոզե ամուսինը թողուլ յուր քույրն, որ երկու տարիե ի վեր անդամալույծ կը պառկի և ուրիշ տուն մը վարձել։

Կան հարսեր և թվով բավական մեծ, որբ կընդունիմ, տան բոլոր աշխատությունները իրենց վրա կառնեն, բայց այս աշխատությունները կը կատարեն իբրև շնորհը և ոչ իբրև պարտը։ Իսկ երբ աշխատություններն իբրև պարտք դնել ուղեն իրենց վրա այն ատեն իրավանց բռնաբարում կը տեսնեն խնդրույն մեջ և անմիջապես բողոք կը բառնան։

Հարս մոր ինքնաբերաբար ամեն օր ամբողջ տոենն կավլեր, օր մը սենյակ մը միայն մոռցած Էր ավլելու։ Տալն հարցուր հարսին։

— Սենյակը չե՞ս ավլեր։

Այս հարցումեն ետքը հարսը մեյ մալ ավել չառավ ձեռքը։

Որովհետև հարսը չուզեց, որ նվերն իբրև տուրք նկատվի։

Չմոռնանք նաև հիշել, թե հարսը տալոջ գերիշխանությունը չընդունիր բնավ։ Այս ճշմարտությունը այնքան զգալի է, որ կեսուրներն իսկ շատ անգամ իրենց հարսերուն հրամայելու համար միջոցներ կը խորհին, շարժումներ կստեղծեն, հրամաններն իրենց աղջիկներուն ականջներով հարսներուն կուղղեն, ուսկից ծագում առած է այն առածն՝ որ կըսե, աղջիկս քեզ ասեմ, հարսնուկ դու լսիը։

Տարակույս չկա, թե հարսերուն այս օրինագրքին մեծ մասն ավազի վրա դրված է. վասնզի նավ մը չհառաջանար, երբ ամեն ճամբորդ, հարսերուն պես խորհելով, յուր հովանոցն իբրև առագաստ բանա և ըսե.

— Հովանոցս զիս կրնա վարել։

Հարսի վրա այսչափն բավ համարելով, երկու խոսք ալ տալոջ վրա ընենք։

Ամեն տալ մեկ քառորդ կեսուր է միշտ, կես կեսուր է հաճախ, երեք քառորդ կեսուր է երբեմն և տալ չէ բնավ երբեք։

Տալերուն կեսրային քանակության աճումը և նվազումն կախումն ունին այն պաշտպանութենեն կամ լքումեն, զորս կը տեսնեն իրենց եղբայրներեն։