Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ներ չավլե՞ց, դուն չէի՞ր ըսողը, որ հոգնեցար, հարսս, ա՛լ մի ավլեր, ասանկ պարապ բաներուն կարևորություն տալ և իրարու հետ չխոսիլ շիտակը դժվարս եկավ, դուք իբրև երկու քույրեր զիրար հոտվըտալով պիտի սիրեք, ինչպես որ ալ կը սիրեք, ասանկ մանր մունր բաներու համար ինչո՞ւ իրարու սիրտ կը կոտրեք. պաղտվեցեք նայիմ։

Հարսն ու տալը կը պագտվին, բայց ատենաբանությունն աղեկ տպավորություն չըներ հարսին վրա, որ բոլորովին կը դադրի տան աշխատությանց մասնակցելե։

Քանի մամիսներ ես այսպես կանցնին։ Օր մը հարսն, որ Բերա գնացած էր ինչ ինչ գնումներ ընելու համար, տուն դարձած միջոցին ժամացույցը չգտներ վրան։ Գողցված էր։

— Ի՞նչպես եղավ որ կորցուցիր, կըսե տալն, մեղք չէ՞ ժամացույցիդ, եղբայրս քսան ոսկիի առած էր ան ժամացույցը, ի՞նչ ալ աղվոր ժամացույց էր.․․ քսան ոսկի վաստկիլը դյուրի՞ն բան է այսօր, ինչո՞ւ ուշադրություն չըրիր, ո՞ր կողմդ անցուցեր էիր, որ գողերն կրցան առնել, գրպանդ թող դնեիր, կամ վրադ չառնեիր... Վա՜խ, վա՜խ, վա՜խ։

— Բան մէ եղավ։

— Բան մէ եղավով կը լմննա՞, մեղք չէ՞ եղբորս, աչքին բիբին պես կը սիրեր ան ժամացույցը, իմանա նե ի՞նչ պիտի ըսե։

— Ինձի պիտի ըսե։

— Քեզի պիտի ըսե, բայց ինչո՞ւ կորսվիր, քսան ոսկի է աս․..

— Ես կորսնցուցի։

— Դուն կորսնցուցիր, բայց ստակն եղբայրս տվավ։

— Եղբայրդ տվավ, բայց ինձի համար տվավ։

— Այո՛, քեզի համար տվավ, բայց գողցնելու համար չտվավ, մի՛ իմացներ իրեն, դող կելլա, հիվանդ կըլլա։

— Քուկին եղբայրդ է նե իմ ալ էրիկս է, քեզմե ավելի կը հոգամ ես զինքը։

— Կը հոգա՞ս։

— Շատ խոսք չեմ ուզեր ես։

— Ես ալ կը մարեի կոր քեզի հետ խոսելու... բյուֆ... քեզի պես կնոջ ոսկի ժամացույց...

Շաբաթ մը հետո տալն այսպես կը խոսեր եղբորը.

— Քուկին կնիկդ է նե իմին ալ հարսս է, բերանս չորնա, եթե բամբասելու մտոք կը խոսիմ կոր նե... տես, մինչև այսօր բերանս չբացի, որ տան մեջ խաղաղությունը չխանգարվի, ըսելիքներուս վրա