Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՆԻԿ ԱՌՆԵԼ ՄԻ ՄԻԱՅՆ ԲԱՆԱՍՏԵՂ՜ԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ի՞նչ նպատակավ կին կառնեն։

Ժամանակա՞վ, թե հիմա։

Ժամանակավ կին կառնեին աճելու և բազմանալու համար, ընկեր մունենալու և անոր հետ կենաց քաղցրություններն ու դառնությունները վայելելու համար, ընտանիք կազմելու և զավակներ ունենալու համար։

Աճելու և բազմանալու նպատակն այժմ թողված Է խնայողական և առողջապահական ինչ ինչ պատճառներով. ընկեր մունենալու և կենաց քաղցրություններն ու դառնություններն անոր հետ բաժնելու նպատակն կարևորությունը կորուսած Է, հիմա հետը կռիվ ընելու նպատակավ Է, որ կին կառնեն. գալով ընտանիք կազմելու կետին՝ աս ալ չփնտրվիր, ավելի ընտանիք կործանելու համար կամուսնանան. իսկ զավակներ ունենալու նպատակը... զավակներ ունենալու համար կարգվի՜լ․․․ Ի՜նչ ամոթ բան... լռե՛, անառակ։

Մարդիկ բոլորովին տարբեր նպատակներու համար կը կարգվին այժմ։ Կինն այլ և այլ նպատակներու միջոց Է այսօր, միջոց, որ կարդարացնե նպատակը։

Մեկ հոդվածի մեջ կարելի չէ խոսիլ այս նպատակներուն վրա, որոց թիվն այնքան ստվար Է, որքան չկարծվիր։ Անոնց յուրաքանչյուրին վրա հարկավ պիտի խոսինք կարգավ։ Մեր այս ավուր հոդվածին նյութը պիտի ըլլա ամուսնություն մորով այրն կին մը կառնե անոր վրա փորձելու նպատակավ, թե մարդս քանի՜ օր կրնա անոթության դիմանալ, և թե կինն, որ յոթանասուն երկու Ժամ անոթի կը մնա, ամուսնական սերն անայլայլ կը պահե սրտին մեջ, այս է, կը շարունակե՞ ըսել յուր ամուսնույն, «Ո՜հ, հոգվույս հատորը, ո՜րքան երջանիկ եմ քեզի հետ, սիրույդ համար պատրաստ եմ կյանքս իսկ զոհել»։