Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Արդարև աշխարհս թատրոն մէ, ես ալ որ անարժանությամբ հուշարար եմ...»:

Այսպիսով, խիստ սեղմ տողերից պարզվում է՝

Նախ, աշխարհը թատրոն համարելու պատճառով Պարոնյանը իր հանդեսը կոչել է «Թատրոն», ուր ներկայացվելու էր կյանքր և մարդիկ լայն ընդգրկումով, և երկրորդ՝ հեղինակը իրեն հուշարարի դեր վերագրելու համար է ընտրել այդ ծածկանունը:

Բացի հիշյալ երկու ստորագրություններից (Քամ և Հուշարար) մյուսները հաստատված են բանասիրական տվյալներով և մասամբ էլ ժառանգաբար ստացված են նախորդ հրատարակություններից։


ՀՐԱՎԻՐԱԿ ԱՄՈԻՍՆՈԻԹՅԱՆ ԱՌ ՕՐԻՈՐԴՍ

Առաջին անգամ չույս է տեսել «Մեղուի» մեջ, Քամ ստորագրությամբ, 1870 թվականի հոկտեմբերի 17-ին (№ 10)։

Այս և հաջորդ բոլոր նյութերի տեքստերը պատրաստված են համաձայն առաջին հրատարակությունների։


ՀԱՅ ՏՈԻՏՈԻՆԵՐ ԵՎ ՄՈՏԻՍԹՐԱՆԵՐ

Առաջին անգամ քույս է տեսել «Մեղուի» մեջ, Քամ ստորագրությամբ, 1870 թվականի հոկտեմբերի 21-ին (№ 11)։


ԲԱՐՏՈՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1870 թվականի դեկտեմբերի 23-ին, 30-ին (№ 25, 26) և հաջորդ տարվա, 1871 թվականի ապրիլի 22-ին (№ 35)։

1. Ըստ կրոնական ավանդության այն ավազանը, ուր մտնող անդամալույծներն ու հիվանդները բուժվում էին։

2. Ծխախոտ մը կը ծխես։


ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԱՐԾԻՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. Ակնարկը վերաբերում է Մոլիերի «Ակամա բժիշկը» կատակերգության հերոսին։


ԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ

Առաջին անգամ լս։յս է տեսել «Մեղուի» մեջ, Համ ս տո րա գրութ յամ բ, 1871 թվականի մայիսի 29-ին (Jfi 38), հունիսի 3-ին, 19-ին (№ 39, 43)։ 1. եքոսքր վերաբերում է աղգային ս ահմ անադրության հռչակ ման նվիրված հանդէսին. ամեն տարի, մայիսի 24-ին Պոլսի տարբեր վայրերում, հատկասլես Հյունքյար Ւսկելեսիում, ուր կատարվել էր սահմանադրության հռչակ ման աոթիվ էլազմ ակերպված առաջին հանդեսր, նշվում էր այդ °բը* 402