Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻ ՀԱՎՏԱՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 10-ին (№ 41)։

1. <Մանզումե> — «Մանզումեի Էֆքյար» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <33>, ծանոթ. № 1)։

ՆՈՐ ՂԱԶԱՐՈՍ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 10-ին (№ 41)։

1. Ակնարկում Է Զմյուռնիայում լույս տեսնող «Արշալույս Արարատյանը»։

2. Ըստ քրիստոնեական ավանդության Քրիստոս հարություն տվեց մեռած Ղազարոսին։

ԲԺՇԿԱԿԱՆ

Հարբուխ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիս ամսվա հերթական համարներում (№ 40, 41, 42, 43). մեր ունեցած «Մեղուի» հավաքածուից պակասում են № 40 և 42-ը։

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 10-ին (№ 41)։

1. «ԷՎՔԱՖ» — Իվգաֆ (Վագըֆ). պետական մարմին. զբաղվում է բարեգործական նպատակներով կրոնա-կրթական և այլ հաստատություններին կտակով կամ անձամբ տրված նվիրատվությունների հարցերով։

2. «ՄՈՒՆՁԻՆԵԼԼԱ» — Փուլչինելլա. իտալական միջնադարյան կոմեդիայի հերոսներից. ներկայացվել է պարզամիտ ու կենսուրախ, սրամիտ, ճարպիկ և հացկատակ՝ դժբախտ սիրահարի կերպարով:

ԳԱՆԶԱՆԱԿՆԵՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 19-ին (№ 43)։

ՍԿՅՈԻՏԱՐԻ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՊԱՐՏԵԶԻՆ ՇՈԻՐՋԸ

ՊՏՈԻՅՏ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 24-ին, 26-ին (№ 44, 45)։

1. Պարոնյանի ակնարկը ուղղված Է «Մասիսի» խմբագիր Կ. Ութուճյանի դեմ։

Ութուճյանը ի պաշտպանություն աշխարհաբարի իր թերթում հանդես եկավ գործնական առաջարկով, այսինքն՝ որոշ փոփոխություններ մտցնելով բայական