Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՄՈՒՆՔ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 24-ին (№ 44)։

1. Նկատի ունի Բաղաամ կախարդի և նրա ավանակի հետ կապված կրոնական ավանդությունը (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։

2. «Նվիրասիրաց ընկերություն» — Հիմնադրված Է Պոլսի Քասմ փաշա թաղամասում, 1869 թվականին. նպատակն Էր ստանձնել դպրոցական «տղոց ուսման և դաստիարակության հողը թե՜ բարոյապես և թե՛ նյութապես»։

3. Պրուսայի առաջնորդ Բարթուղիմեոս եպիսկոպոս Չամչյանի համախոհներից (տե՜ս «Ի՞նչն է մարդուս կյանքը մաշեցնողը», ծանոթ, № 1)։


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր 1871 թվականի հունիսի 26-ին (№ 45)։

1. Պոլսի «Պողազ իչի» վայրի Համրեն թարգմանությունը: Վայրի անվան իմաստը միջոց է բառախաղերով («կոկորդին մեջ», «կոկորդեն դուրս») ծաղրելու բարեգործական ընկերությունը, որի գործունեությունը մի դեպքում ծաղրված է ուտելու և հարբեցողության իմաստով («կոկորդին մեջ»), իսկ մյուսում ստության և դատարկախոսության («կոկորդեն դուրս»)։

2. «Տէր, եթե զշրթունս իմ բանաս» — Սաղ. Ծ. 17։


ՀԱՌԱՋԱԴԻՄՈԻԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 26-ին (№ 45)։


ՕՐՎԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 1-ին (№ 46)։

1. Եպիմենիտեսը այն կրետացի մոգն էր, որն ըստ ավանդության քնեց կախարդված քարայրում 57 տարի։


ՄԱՆՐ ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 1-ին, 3-ին, 10-ին (№ 46, 47, 49)։

1. «Ընդհանուր ժողով» — տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 3։