Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


2. «Սիվիլճիկը շիրի բենչե ընես» — Այսինքն՝ փոքրիկ բշտիկը (սիվիլճիկ) վերք (չիրի բենչե) դարձնես: Անուղղակի երգիծանք հասցեագրված Քաղաքական Ժողովին, որն ազգի փոքրիկ ցավերը փոխանակ դարմանելու, ավելի մեծացնում է:

3. 1860 թվականի մայիսի 24-ին հռչակվեց ազգային սահմանադրությունը, սակայն, կառավարության կողմից հարուցված արգելքների պատճառով չկիրառվեց. հետագա երեք տարիների ընթացքում սահմանադրությունը ենթարկվեց վերաքննման և միայն 1863 թվականի մարտին հաստատվեց կայսերական հրամանով:

4. «Սետայր հաքըքաթ» — (Զայն ճշմարտության), հայատառ թուրքերեն կրոնական պարբերաթերթ, հասունյանական գիրքերից պայքար էր մղում ազգային միասնության ու մշակույթի դեմ:

5. Այս և հաջորդ տողերը ուղղված են Կ. Փանոսյանի հիմնադրած Ագապյան փղական վարժարանի միակողմանի կրթության դեմ, որի ծրագրում օգտակար գիտելիքների փոխարեն լայն տեղ էր տրված երգ ու պարին: Ինչպես այստեղ, այնպես էլ այլ առիթներով Պարոնյանը յուրովի երգիծանքով, անուղղակի ակնարկներով հաճախ է անդրադարձել Ագապյան վարժարանի կրթության սխալ ուղղությանը։

6. Սուրբ Մինաս Չերազն է, որը «Գրիչ և Սուր» ընդհանուր վերնագրով հոդվածներ էր հրապարակում նախ «Ասիայում» և ապա «Թատրոնում»։ Հետագայում, այս հոդվածները ամփոփվեցին առանձին գրքի մեջ նույն վերնագրով և լույս տեսան Պոլսում 1881 թվականին։


ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ է, ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ

Առաջին անդամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 8-ին (№ 48):


ԹԵ ՈՐՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 8-ին, 10-ին, 19-ին (№ 48, 49, 50)։

1. Ծաղրված է Հռռմի պապերի գլուխը ածիլելու սովորությունը։

2. «Ավետաբերը» հայ ավետարանականների թերթն էր, որը շարունակ խոսում էր Քրիստոսի աշակերտների և առաքյալների մասին։

3. «Մեճմուայի պես իզհարը իֆլասները...» — Մեճմուայի պես սնան կությունները հայտարարեր...

Ակնարկն ուղղված է «Մեճմուայի հավատիս» հայատաո թուրքերեն թերթին, որը լույս է տեսել 1852—1853 թվականներին՝ Հովսեփ Վարդան փաշայի խմբագրությամբ։

4. Ակնարկում է կրոնական հայտնի ավանդությունը Ղովտի կնոջ աղի արձան դառնալու մասին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հա., «Ծիծաղին կարծիքը», ծանոթ. № 1):

5. Տե՛ս «Մանր ճշմարտություններ», ծանոթ. № 5։

6. Ծաղրված են «Օրագրի» ոչ ճիշտ, հակասող տեղեկությռւնները, աղավաղումներն ու սխալ մեկնաբանութիւնները։

7. Տե՛ս «Մանր ճշմարտություններ», ծանոթ. № 5։