Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՂԻԻՆ ՍԱՀՄԱՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ՀԵԼՎԱՃԻԻՆ ԼԱՊՏԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 20-ին (№ 114), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Նկարագրված դեպքը արդյունք է մտազբաղության և պատահել է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ։ Այս մասին Պարոնյանը մի փոքրիկ հիշատակությամբ անդրադարձել է Ս. Ֆելեկյանին նվիրված երգիծական դիմանկարում «Ազգային ջոջերի» մեջ.

«...Օր մը իրիկվան դեմ հելվաձիեն հարյուր տրամ հելվա առնելու կերթա (իմմա՛ Ս. Ֆելեկյան) ու հելվային տեղ հելվաճիին լապտերը կառնե տուն կը դառնա»։

2. «...Շունտան յուզ տիրեմ հելվա վեր...» — Սրանից հարյուր գրամ հալվա տուր:

3. «Տահու, պանա պաքսանա յանլըշ ալտընթզ» — Է՛յ, կարծեմ՝ սխալ վերցրիք։

4. «Ներեսի յանլըշ ատամ, հեր աքշամքի մյուշթերինի թանը՞ մայորմուսուն» — ի՞նչն է սխալ, մարդ, ամեն երեկոյի հաճախորդիդ չե՞ս ճանաչում։

5. «Յոք հանըմ, յանլըշ տեյորում» — Չէ, եղբայր, սխալ եմ ասում։

6. «Նե, քեթմեզլի՞ մի տիր» — Ինչ, չլինի՞ թե դոշաբով է։

7. «Յոք, ա քուզում» — Ո՛չ, այ գառնուկս (ջանիկս)։

8. «Ուզուն էթտին, հա՜ա՜...» — Երկար արիր, հա՜ա՜։

9. «Պե ատամ, պու ֆեների հելվա տեյի էլիմե սըքըշտըրմատան նե շըքար» — Այ մարդ, այս լապտերը իբրև հալվա ձեռքս թխմելուց ի՞նչ դուրս կգա։

10. «Ա քուզում, սանա տուր տեյորում, սեն ֆեների ալմըշ քաչըյորսուն. էյի քի թապլայըտա քալտըրմատբն» — Ա՛յ, գառնուկս (ջանիկս), քեզ ասում եմ կանգնիր, դու լապտերն առած փախչում ես. լավ որ մատուցարանն էլ չվերցրիր։


ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈՒՅՆ ՎՐԱ ՀԱՅ ԷՖԵՆՏԻԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 20-ին (№ 114), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Պոլսի տարբեր թաղամասերում գտնված հայոց գերեզմանատների բռնագրավման հարցը երկար տարիների համառ պայքարի պատմություն է։ Դեռևս 1872 թվականին կառավարությունը փորձեց գրավել Պեշիկթաշի հայոց գերեզմանատունը և վերածել այն զորանոցի, բայց կասեցվեց գրավումը ազգային վերադաս մարմինների բողոքով։ Տարիներ անց, սուլթանի հրամանով արգելվեց այդ գերեզմանատանը մեռելներ թաղել և պահանջվեց աճյունների տեղափոխում, որը դիտվեց իբրև անարգանք ընդդեմ կրոնի, գրգռեց ժողովրդին և ազգային ղեկավար մարմիններին։