Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրոնական ժողովը վճռականապես դեմ էր հանձնմանը, իսկ քաղաքական ժողովը առաջարկում էր որպես բացառություն զիջել սուլթանին՝ գալիք անախորժությունները կանխելու համար։ Խրիմյանը պարագլուխն էր չհանձնողների, իսկ Հ. Նուրյանը հանձնողների. վերջիններիս հարել էին պատրիարք Հ. Վեհապետյանը և ուրիշներ։ Հաղթանակում է Խրիմյանի խումբը՝ ազգային երեսփոխանների ձայների գերակշռությամբ որոշում են պաշտոնանկ անել Վեհապետյանին, որը հարկադրաբար ներկայացնում է հրաժարականը։ Հետագայում կրկին արծարծվում է գերեզմանատան հարցր և ի վերջո հանձնվում է կառավարությանը Մակար կաթողիկոսի թույլտվությամբ։

2. «Ալթընճը տայրե» — Վեցերորդ բաժանմունք. հսկում էր մամուլին և հրատարակություններին։


ՄԵՂՈԻԻ ԲԱՐԿՈԻԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116)։ 1. Պարոնյանը «Քաղվածք» վերնագրով հրատարակում էր բարոյախոսական բովանդակությամբ երգիծական զրույցներ, պատկերներ, երկախոսություններ, որոնց զգալի մասը նվիրված էր կանանց կենցաղին, ընտանեկան բարքերին, ամուսնական փոխհարաբերություններին և ընդհանրապես մարդու հասարակական- բարոյական նկարագրին։


ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117)։


ԵՐԿՈԻ ԱՄՍՎԱ ՀԱՐՍԸ

Առաջին անգամ լույս է աեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. ԱՍՏՂԻԿ — Ըստ հայկական դիցաբանության սիրո և գեղեցկության աստվածուհին։

2. Օգտագործելով Անտոն Հասունյանի ազգանվան արմատի իմաստը՝ հասուն, Պարոնյանը բառախաղով ցանկացել է ընդգծել ամուսնու հասունացած, ծերացած լինելը։


ՔԱՂԱՔԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118)։


ԹԱՂԻ ՄԸ ՔԵՀՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 17-ին (№ 121), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին: