Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20. «Ծո՜, նե՞ քեբազե ատամ ըմըշբն...» — Ծո՜, ինչ խայտառակ մարդ ես եղել։

21. «Օհ մա պե՜լը մուշ. յը ժոլի ֆըռետոն» — Օ՜հ, իմ սիրուն ճա՜նճ, գեղեցիկ մրմունջ:

22. «...Սենի սինեկ էտիյոր» — ...Քեզ ճանճ է շինում։

23. «Թեշեքքյուր էտերիմ, ֆենա՜ մը» — Շնորհակալ եմ, վա՜տ է որ։

24. «Պաքյուս տե զահեր ճենապի՜նսին... հալինի կեոր» — Կարծես Բաքոսը լինես, օղու մատուցարանից բնավ չես հեռանում, մենք էլ բոլորս խմում ենք, վսեմափայլ տիկինն էլ խմում է, բայց քեզ նման Պեքրի Մուսթաֆայի[1] պես չենք խմում, այ ախպար, մի անգամ հայելի նայե աչքերիդ վիճակը տես։

25. «Ճենապին պանա գարըշա՜մազսըն պարո՛ն» — Հրամանքդ իմ գործին մի՜ խառնվիր, պարոն։

26. Վերդիի «Ռիգոլետտոն»։

27. «Ախպա՜ր, կե՜զմեյե նե՛ վաքըթ կիտենհեիզ» — Եղբա՛յր, պտույտի ե՞րբ պիտի գնանք։

28. «Նի՜ լը շան տը լա ֆովեթը... ա՜ ա՜լոն տոնք» — Ո՛չ շիկահավի դայլայլը, ո՛չ ջրի կարկաչը, ո՛չ արտույտի կանչը, ո՛չ էլ ձայնը ՌՈՄԵ օ՜ օ՜ օ՜ օ՜...

Օ՜ն, ուրեմն։

29. «...Հոթ սոսիեթի... տան զեոն Բալե տը քոիսթալ» — Ապա նման բարձր հասարակութեան մեջ այսպիսի արարքներն պատիվ են, քան թե վիրավորանք, արդյոք չե՞նք կարող մենք լինել մի բյուրեղյա պալատում։

30. «Սան տութ. բուտ քուա բա» — Անշո՜ւշտ, ինչո՜ւ չէ։

31. «Սիվիլիզասիոն նոպլեսքեն դուրս է» — Քաղաքակիրթ ազնվականությունից դուրս է։

32. «...Ամուռ ավեք լա թանտոես...» — Սերը քնքշանքի հետ...

33. «Նե սը բա մատամ բոնբոն» — Այդպես չէ, տիկին բոնբոն։

34. «Բըռընե վոթռը մաստիք մոն շեռ... լը պաթո էթան թութ վաթեոռ» — Վերցրեք ձեր մաստիքը, սիրելիս։

— Ահավասիկ, այո, իմ փոքրիկ Պիպիզ։ Բա՜ֆֆ՜ֆ՜։

— Օն, ուրեմն։

— Նորին վսեմության բարգավաճման։

— Բարձրազնիվ տիկնոջ պայծառ առողջության։

— Ա՜ա՜ա՜... շոգենավը լինելով լրիվ արադությամբ։

35. «...Բռե՜բի նա բեռիմե՜նիս... տիյաթի է՜քանես ֆայռոր» — Դեռ մի քառորդ ժամ պետք է սպասես, ինչո՞ւ շարժվեցիր։

36. «Ո՜ւի, մե է՜է՜է՜... անֆեն» — Այո՜, բա՜յց... վերջապես։

37. «Քի ֆե տոն տոն, քի ֆե պոն պոն, քեոյյիռ լա ֆոեզը...» — Ո՞վ է անում տոն տոն, ո՞վ է անում պոն պոն, քաղել ելակը[2]։

38. «Հա՜յտե, տեֆ օլ պագայըմ... պայաղը ներիֆ իմիշին» — Հա՜յտե, կորիր այստեղից տեսնեմ, ինչ անկիրթ, գռեհիկ մարդ ես եղել։

  1. Այսպես են կոչում թուրքերը մոլի խմողներին։
  2. Ֆրանսիական մի հին երգի հանգերգ։