Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՊԱՏԱՍԽԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնումս», Թատրոն ստորագրությամբ, 1874 թվականի մայիսի 1-ին (№ 8)։

1. «Փունջս և «Մասիսս լրագիրների միջև «կենդանիս բառի շուրջը ծագել էր մեծ բանավեճ, մասնակցությամբ ժամանակի մտավորականության՝ Խ. Միսաքյանի, Թ. Պեկյանի, Խ. Նար-Պեյի, Մ. Գափամաճյանի, Տ. Մանավյանի և ուրիշների, որոնք հրապարակավ թե մամուլում հանդես էին գալիս ի պաշտպանություն մեկի կամ մյուսի (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջերս, «Խաչատուր Միսաքյանս, ծանոթ, № 12)։


ՕՐԻՈՐԴ ՏՅՈԻՐՅՈԻԿԻՆ ՆԱՄԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնումս, անստորագիր, 1874 թվականի մայիսի 4-ին (№ 9)։

1. Ծաղրված է Ագապյան իգական վարժարանի չափազանցված ազատությունը:


ԹԵ ՈՐՆ է ՄԱՐԴՈԻՆ ԱՄԵՆԵՆ ԾԱՂՐԵԼԻ ՎԻՃԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Բատրոնումս, անստորագիր, 1874 մայիսի 8-ին (№ 10)։


ՕՐԻՈՐԴ ՏՅՈԻՐՅՈԻԿԵՆ ՆԱՄԱԿ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնումս, Տյուրյուկ ստորագրությամբ, 1874 թվականի մայիսի 11-ին (№ 11)։

1. Պարոնյանը մի ամբողջ հոդվածաշար է տպագրել թուրքերեն լեզվով հրատարակվող «Մյուրյուվվեթ» (մարդասիրություն) լրագրի խմբագիր Ժորժ Տեբտերոֆի մասին: Առաջինը վերնագրված է «Մյուրյուվվեթ ժորժ Տերտերոֆ» («Թատրոնս, 1874, մայիս 8, № 10), երկրորդը՝ «Մեր Ժորժիկը կըսես («Թատրոնս, 1874, մայիս 15, № 12), իսկ երրորդը «Ժորժ Տերտերոֆս («Թատրոնս, 1874, մայիս 22, № 14)։

Հոդվածների առանցքը, սպառնացող չարիք դարձած օտարամոլությունն է, խմբագրի ազգային դեմքից ու նկարագրից զուրկ կերպարը՝ գծագրված հեղինակի արվեստին բնորոշ ցասումով ու անխնա ծաղրով.

«Առ քեզ երեք անուն։

Լրագրին անունը տամկերեն, լրագրին խմբագիրը գաղղիացի, խմբագրին հայրը հայ և միանգամայն քահանա...

Չես կրնար երևակայել պարոն Ժորժիկ թե որչափ ցավ զգացի ձեր ժորժության այս անվանական կրոնափոխության վրա, որովհետև մեկ կողմեն հասարակության մեջ մուտ գտած այս մոլությունը ծաղրած ատենս մյուս կողմեն ձեր թերթին մեջ նույն մոլության անձնավորությունը տեսնելուդ ժբախտությունն ունեցա, պարոն Ժորժիկ:

Կաղաչեմ. պարոնիկ Ժորժիկս, եթե գաղղիացի չես, եթե հայրդ հայ է, և դուն ալ հայ մնացած ես և հայերեն թերթ պիտի հրատարակես, ատ Ժորժը վերցուր և տեղը Գևորգ դիր. ես այսպես կուզեմ, այսպես կուզեն նաև թեթևության բոլոր թշնամիք: Իսկ եթե իրոք գաղղիացի ես, այս ըսածներուս համար ներումն շնորե՛ ինձ, պարոն Ժորժ:

Ժորժ հե՛... հա՛ հա՛ հա՛...»։