Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈՒՑՄՈԻՆՔ

Երկու հազար ղուրուշ ամսականով ֆրանսերեն և հայերեն գիտցող մեկը կը փնտրվի. աս փնտրողին ով ըլլալը դեռ չգիտցըվելուն համար հատկապես ծանուցում կըլլվ:

Քսանուերկու տարեկան մեկը կը փնտրվի, որ տասուերկու տարեկան տղու մը երթա սուտ վկայություն տա էվքաֆ, որ հորմեն րամին ինկած մեկ տիրեք տունը ինք ալ ծախե։

Այս պաշտոնը հանձն առնողը տունը ծախողներու կողմեն առատորեն պիտի վարձատրվի։

Աս ալ Պատրիարքարանին իմաց տալու համար հատկապես ծանուցում կըլլվի։

Ավանակ մը, որ Բաղաամի ասուն ավանակին ցեղեն սերած ըլլալուն պատիվն և ազնվականությունն ունի, լեզվագիտության դասատու ըլլալ կը փափագի գետնահարկ վարժարաններու և տուներու մեջ. որովհետև սանդուղեն վեր չկրնար ելնել։

Ուզողը Մարտիրոս տայըին ախոռը հրամմե։

Նվիրական ընկերությունը մինչև հիմա յուր հաշիվները չկրնալով շտկել որ հրատարակե, գոհացուցիչ ամսականով սամարակալ մը կը փնտրե սա պայմանով, որ սնտուկին բացը տոմարակալը ինք գոցե։

Այսպիսի պաշտոն մը հանձն առնողը պետք է, որ երաշխավոր մը գտնե և այնպես ներկայանա հիշյալ ընկերության։

Բարեպաշտոն անձ մը, որ երկար ժամանակե իվեր ցերեկները սրճարաններու մեջ բրեֆա խաղալով կանցնե. և իրիկուններն ալ