Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Սեյր էյլեին Աևասթոպոլ մուճարեպեսի. սեյր էյլեին Սպանյանըն քավկասը, ասքերին տաղտան էնմեսի...» — Դիտեցեք Սևաստոպոլի պատերազմը, դիտեցեք Իսպանիայի կռիվը, զինվորի սարից վայրէջքը։

2. «...Քարանլըք տյունյա...» — Խավար աշխարհ։

3. «Սեյր ըրեք, սեյր ըրեք քարլիսթներուն...» — Դիտեցե՛ք, դիտեցեք՛ կարլոսականների (Կարլոս թագավորի կողմնակիցների) փախուստը:

4. «Օրագրի» խմբագիրը Օ. Խոճասարյանն էր։

5. «Խալիս սյուտ» — Անարատ կաթ։

6. «Իզմիրի Արշալույսը ք՚արանլըք տյունյա» — Ղ. Պալթազարյանի «Արշալույս Արարատյանը» իր պահպանողական ուղղության համար անվանվել Է «քարանլըք տյունյա», այսինքն՝ խավար աշխարհ։


ԿԱՂԱՆԴԸ ԿՈԻԳԱ ԿՈՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», Խիկար ստորագրությամբ, 1874 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 76)։

1. Պարոնյանը «հյուրընկալված» Էր Սվահյանի «Մեղուից», որին նախապես աշխատակցում էր, հետագայում ամբողջությամբ ստանձներ թերթի հրատարակության ու խմբագրման աշխատանքները, իսկ 1874 թվականի ապրիլից նույն («Մեղուն» Պարոնյանը հրատարակեց «Թատրոն» անունով։

2. «...Չոճուխի օյիննաքս է զահեր...» — Երեխայի խաղալիք Է երևի:


ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՄԻՅՆԱՔ, ՁԵԶ ԿԸԼԼԱՆ ՓՈՐՁԱՆՔ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», Խիկար ստորագրությամբ, 1875 թվականի հունվարի 1-ին, 2-ին (№ 80, 81):


ԷՐԻԿ ԿՆԿԱՆ ՍԵՐԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի հոկտեմբերի 18-ին (№ 169), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։


ԹԵ ՍԵՐԸ, ՄԱՐԴՍ ԻՆՉՊԵՍ ԿԸ ՑԱՏԿԵՑՈԻՆԵ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 175), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարա կությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. «...Շեն տը տամ... կալոթ» — Կանայք շղթա կազմեն, ձեռքը պտտցնել, դեպի ձախ, դեպի աջ, վազք։

2. «...Ա կոշ, ա տրուաթ... մա՜րշ» — Դեպի ձախ, գեպի աջ, երկու քայլ առաջ, անգլիական շղթա կազմել, փոխել տամաներին, առաջ, կազմել կես շղթա, կազմել քառորդ շղթա, դեպի առաջ տասնհինգ քայլ, ձախ և աջ մաԷրշ։

3. «Րօնտ, նի ա կոշ. նի ա տրուալթ ըլլաս... ալոն մաԷրշ» — Կազմել շրջան, ռչ ձախ, ոչ աջ անցնել տեղերը... Առաջ, մարշ: