Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՆՑ ՕԺԻՏԻ ԱՂՋԻԿ ԿԱՐԳԵԼ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի օգոստոսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։ Տպագրվել է և Բոստոնում 1947 թվականին, Պարոնյանին նվիրված «Խնդալով» Ժողովածուի մեջ։


ԱՌՏՆԻՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Պարոնյանը «Առտնին տեսարանները» սկզբում հրատարակել է Մ. Գափամաճյանի «Հայրենիք կիրակնօրյա» շաբաթաթերթում, իսկ հետո լույս է ընծայել իր «Խիկարում» անստորագիր, 1887 թվականի օգոստոս-դեկտեմբեր և հաջորդ տարվա, 1888 թվականի հունվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս, օգոստոս ամիսներին:

«Առտնին տեսարանները» ունեցել է և այլ հրատարակություններ. լույս է տեսել հեղինակի Երկերի լիակատար ժողովածուների մեջ (Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, VI հտ., Պետհրատ, Երևան, 1935։ Հ. Պարոնյան, Ընտիր երկեր, II Հտ., Հայպետհրատ, Երևան, 1955)։ Տպագրվել են հատվածներ (գլուխ Զ) Պարոնյանի մի շարք երկերի հետ Կահիրեում, 1937 թվականին, իսկ 1947-ին (գլուխ Ժ)՝ Բոստոնում, Պարոնյանին նվիրված «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. «Կիրակնօրյա հայրենիք» — Պարոնյանը «Առտնին տեսարանները», «Խիկարի» մեջ վերատպելիս տվել է հետևյալ բացատրությունը.

«Կիրակնօրյա հայրենիքի մեջ վերջերս քանի մը հոդվածներ հրատարակած ենք Առտնին տեսարաններ խորագրով և միտք ունեինք շարունակել զանոնք միևնույն թերթին մեջ։ Պարագաներեն ստիպված ըլլալով զմեզ ուրիշ ազգային հանդեսներու և լրագիրներու մեջ չգրել այսուհետև՝ որոշեցինք Խիկարի մեջ շարունակել Առտնին տեսարանները, ուստի Հայրենիքի մեջ հրատարակված վերոհիշյալ քանի մը հոդվածներն կը փութանք հրատարակել այս ավուր թերթեն սկսյալ» («Խիկար», 1887 թիվ. օգ.)։

2. «Կըլլան ու կելլան» — Ոճ է. նշանակում է անում են և վեր են կենում։

3. «...Ամեն վախիթ շախա չըլլար» — Ամեն ժամանակ կատակ չի լինի։

4. Դուռնյուոր հատուկ բարձիկ է (կեղծոռիկ). կանայք հագուստի տակից կապում էին մեջքներին՝ մարմնին շեշտված տեսք տալու համար, որով և զրկվում էին գդյուրաշարժությունից։ «Բնական դյուռնյուռի» ակնարկով Պարոնյանը նկատի ունի մարմնեղ կանանց և նրանց բնական դանդաղկոտությունը։

5. E pur si muove — Բայց այնուամենայնիվ շարժվում է. Գալիքեյի հայտնի խոսքերը, երբ ինկվիզիցիան սպառնալիքներով հարկադրում էր նրան հրաժարվել Կոպեռնիկոսի՝ երկրի արևի շուրջր պտտվելու ուսմունքից։

6. Աչքով է տրվել։

7. Գորտը եղի նմանվելու ցանկությամբ սկսել է փքվել, չկարողանալով հավասարվել նրան՝ պայթել է։