Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. Ակնարկը վերաբերում է երեխային տիրանալու համար մոր և խորթ մոր վեճին, որի լուծումը բարդ էր ինչպես գորդյան հանգույցը, սակայն, Սողոմոն իմաստունը լուծել է այն յուրահատուկ հմտությամբ. առաջարկել Է երկուսի բաժանել երեխան. ահաբեկված սարսափելի վախճանից հարազատ մայրը հրամարվել է իր պահանջից և այսպիսով պարզվել է, թե ումն է պատկանում երեխան։

9. «Նորմա»— Վիչենցո Բելլինիի օպերան։

10. «Մայաա»— Սրբուհի Տյուսաբի «Մայտա» վեպը, որը լույս է տեսել Պոլսում, 1883 թվականին։

11. Խոսքը Սողոմոն իմաստունի մասին Է։

12. Վահան վարդապետ Պարտիզակցի (Տեր-Մինասյան), բանասեր, բանահավաք, հեղինակ մի շարք աշխատությունների, Պարոնյանի «Ջոջերից»։

13. «...Քիթը օխալբխ հացին մեչ խոթելու է...» — Քիթը մի օխայանոց (ծանրության չափ) հացի մեջ մտցնելու Է։

14. «Քըրըքհին բարիթ է հիմա» — Հարգված քներ բուժողը հարգի չէ հիմա։

15. Կազդուրվել ես։

16. Յազմա (գլխի նուրբ շղարշ) ասեղնագործել։

17. Casus belli — Պատերազմի առիթ, պատերազմի պատճառ։

18. «...Քենով շենք իսե տե...» — Թեև խռով չենք։

19. Այսպես Է անվանել հեղինակը Սողոմոն իմաստունին, որին վերագրված երկերից մեկը կոչվում է «Ժողովող»։

20. Տե՛ս «Ընտանեկան նամականի», «Պճնասիրություն»։

21. «Կենե մի՛ պաշլայեր...» — Նորից մի՛ սկսիր։

22. Գինովությունից կուրացած, այսինքն շատ հարբած։

23. IIs sont trop verts et bon pour des goujats. Նրանք շատ խակ են և հարմար գռեհիկներին։

24. Թաղերում մասնավոր կանանց կողմից պահվող յուրահատուկ մանկապարտեզներ նախադպրոցական հասակի երեխաների համար։

25. Հանքային ջրերը գնալ։

26. «Խիկար» — Հ. Պարոնյանի երգիծական հանդեսը. Լույս Է տեսել 1884 — 1888 թվականներին Պոլսում։


ԿՆԻԿ ԱՌՆԵԼ ՄԻՄԻԱՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԵԼՈԻ ՀԱՄԱՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թվականի հոկտեմբերի 29-ին (№ 41), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Մշակական» — «Մշակականք». Վիրգիլիոսի պոեմը։

2. «Կալաթեա» — «Գալետե». Ֆլորիանի հովվերգություններից։

3. «էսթելլա»— «Էստելլա և Նեմոոին». Ֆլորիանի հովվերգություններից։

4. «Եղիցին երկոքեան ի մարմին մի» — Մատ. ժթ. 5։