Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Աղեքսանդր Տյամա, Ալեքսանգր Դյումա որդի (1824—1895) ֆրանսիական վիպասան։

Բրուտոն, Պրուդոն ժան (1809—1865), ֆրանսիական մանր բուրժուական հրապարակախոս և սոցիոլոգ:

Դիոգինես (մոտ. 404 — 323 թ․ մ․ թ․ ա.), հին հունական փիլիսոփա։

Լամարթին, Լամարտին Ալֆոնս (1790—1869), ֆրանսիացի բանաստեղծ, հրապարակախոս և պատմաբան:

Լաֆոնբեն, Լաֆոնտեն ժան (1621—1695), ֆրանսիացի հայտնի բանաստեղծ և առակագիր։

Լուկիլիոս, Լուցիան Պատրասից (II դ.), հույն գրող։

Խրիմյան, (1820—1907), մեծ ժողովրդականություն ձեռք բերած հասարակական գործիչ, 1893 թվականից կաթողիկոս ամենայն հայոց, հայտնի՝ Խրիմյան Հայրիկ անունով։

Կիերս, Գիրս Նիկոլայ Կառլովիչ (1820—1899), ցարական դիվանագետ, արտաքին գործերի մինիստր:

Հասուն, Հասունյան Անտոն (1809—1884), հայ կաթոլիկների պատրիարք Պոլսում, մոլի պապական, հասունյան հակաժողովրդական շարժման ոգեշնչողն ու պարագլուխը։

Հյունքերպեյենտյան Հովնաննես (1818—1894), հոգևորական գործիչ, առաջնորդ Փարիզի հայերի, հեղինակ «Ստուգաբանական բառարան հայ լեզվի» աշխատության։

Հորնաղ Յուվենալ (մոտ. 60—140 թ. մ. թ. ա.), հռոմեացի բանաստեղծ, երգիծաբան։

Մաղաքյան, Պետրոս (951—1891), արևմտահայ թատրոնի վետերաններից, հայտնի ռեժիսոր։

Նարեկացի, Գրիգոր (951—1003), միջնադարյան խոշորագույն բանաստեղծ։

Պեկյան, Թադեոս (ծնվ. 1842), հասարակական գործիչ, անդամ ազգային ժողովի։

Պիսմարք, Բիսմարկ Օտտո (1815—1898), դիվանագետ, գերմանական կայսրության առաջին կանցլեր։

Պողոս, վարդապետ Մելիքյան, պարագլուխը Վանում ծավալված Պողոսյան հակաժողովրդական շարժման, որին հակադրվողները կոչվեցին ապողոսյաններ՝ ղեկավար ունենալով Խրիմյանին։ Պողոս վարդապետի (հետագայում եպիսկոպոս և առաջնորդ Վանի) կամայականությունների դեմ ծավալած պայքարը կրեց համազգային, համաժողովրդական բնույթ՝ մասնակցու—