Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ Մ. Նալբանդյանի, Հ. Պարոնյանի և ժամանակի առաջավոր այլ դեմքերի։

Սալիզպրի, Սալիզբրի Ռոբերտ (1830—1903), դիվանագետ, անգլիական պետական գործիչ։

Սոկրատ (մոտ. 469—399 թ. մ. թ. ա.), հին հունական իդեալիստ փիլիսոփա։

Սոզոմոն (X դ. մ. թ. ա.), հին Հրեաստանի թագավոր, հռչակված իր բարոյախոսությամբ:

Վահան վրդ. Պարտիզակցի, Տեր—Մինասյան (1850—1909), բանասեր, բանահավաք, հոգևոր գործիչ, հեղինակ մի շարք գրքերի, որոնցից արժեքավորը «Անգիր դպրություն և առակք» աշխատությունն Է։

Վիրգիլիոս (70—19 թ. մ. թ. ա.), հռոմեացի բանաստեղծ:

Վիքթոր Հյուկո, Վիկտոր Հյուկո (1802—1885), ֆրանսիացի հայտնի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ:

Րոչիլտ, Րոդչիլդ, հրեա բանկիրների հայտնի տոհմ։

Րոշպրյուն, Ռոշբրյուն Կիյոմ դը (1824—1900), ֆրանսիացի գծագրիչ և փորագրիչ։ Փափզզյան՝ Ստեփան (1839—1888), մշակութային գործիչ, հրատարակել Է «ժամանակ» (1863—1868) հանդեսը։

Փանոսյան, Կարապետ (1826—1905), հրապարակախոս, լրագրող և թարգմանիչ:

Քալանթարյան, Դավիթ, կովկասահայ ուղուցիչ, դասավանդել է Պոլսում, Տրապիզոնում և Պրուսայում:

Քարլոս, Դոն Կարլոս կրտսեր (1848—1909), իսպանական գահի հավակնորդ Կարլոս VII անվամբ:

Օտյան, Գրիգոր (1834—1886), հրապարակախոս, հասարակական գործիչ:

Օվրատիոս, կամ Հորացիոս (65—8 թ. մ. թ. ա.) հռոմեացի հայտնի բանաստեղծ և երգիծաբան:

Ֆլորիան, ժան Պիեր (1755—1794), ֆրանսիացի առակագիր։