Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեք հարյուր տրամ օղի խմելով տուն կը դառնա, կը փափագի քահանա ըլլալ ստակը կանխիկ վճարելու պայմանավ։

Ասանկ ջերմեռանդ անձ մը քահանա ձեռնադրելու փափագող եպիսկոպոսը հասցեն մեր գրասենյակը թող ղրկե։

Խմբագիր մը կը փնտրվի, որ խիղճ չունենա, մեկ աչքր կույր ըլլա, ակաջին մեկը չլսե և միայն Յավրույանը պաշապանե:

Աս պաշտոնը ստանձնող խմբագիրը քանի մը ամսո մեջ կրնա բավական ստակ շահիլ։

Ավելի տեղեկություն առնել ուզողը կրնա երթալ Չինիլի-խան Մասիսի գրասենյակը։