Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փաթլամիշ ըլլալ — բառացի՝ տրաքվիլ, այստեղ գործածված է ուտելու (լափելու) առումով
Փարա — դրամ
Փենճերե — պատուհան
Փեշտիմալ — սփածանելի, գունավոր նուրբ գործվածք, որով արևելյան բաղնիքներում լողացողները ծածկում Էին իրենց մարմնի մերկությունը
Փիլիճ — վառեկ
Փյուշման ըլլալ — զղջալ
Փյուսկյուլ — ծոպ
Փսիաթ — խսիր

Քաբթան — կապիտան
Քաթունի — դռնապան
Քաթու քեճյասի — պատրիարքարանի գործակատարը բարձրագույն դռան մոտ
Քահըր ընել — ընկճել
Քամարա — նավի խուց (կայուտա)
Քաշեր — պանիրի տեսակ
Քապինե — կաբինետ
Քեթազե — խայտառակ
Քեհյա — քյոխվա
Քեմենչե — ջութակ
Քեննայի խոսքեր — խռովկանի խոսքեր
Քեշիզատե — տոհմիկ, ազնվական
Քեշկե — երանի
Քեոշե — անկյուն
Քըրըքեի — կամ խըրխճի. ջարդվածքներ բուժող
Քիլեր — մառան
Քիշի զատե — աղնվազարմ
Քիպար — ազնիվ, քնքուշ
Քիպրիթ — լուցկի
Քիրենի — վարձակալ
Քիրենլի — կավճոտ
Քյասե — թառ
Քյոր— կույր
Քյուլահ — թաղիքն գլխարկ
Քոնսոլ — պահարան
Քոնսոլիտ — արժեթուղթ
Քորտելա — ժապավեն
Քոքոզություն — անկուտի, անդրամ, դիք գլխություն, վերևից նայող
Քոքnնա — տիկին
Քուզում — կամ զուգում, խուզում. գառնուկս (փաղաքշական)
Քուրմիշ ընել — մտադրել, մտքով տարվել
Քոեֆ — մետաքս կտորի տեսակ
Քռոշե — որով շինված ձեռագործը կոչվում Է քոոշե
Քրավաթ — փողկապ

Օլուխ չոնուխ — բառախաղ (չոճուխ նշանակում Է երեխայ, որի իմաստն Է տնով տեղով, ամբողջ ընտանիքով
Օխա — կամ օքքա. ծանրաթյան չափ
Օխլամար — ծառ որի տերևները բուժիչ հատկություն ունեն և օգտագործվում են որպես թեյ
Օղլում — տղաս
Օզրամիշ ըլլալ — հանդիպել, պատահել
Օմուզ — ուս
Օնոռ — կամ օնեոռ. պատիվ արժանապատվություն (ֆրանսերեն օնեռ բառի
աղավաղված ձևերը)
Օսանմիշ լինել — ձանձրանալ
Օտա — սենյակ
Օրթա — մեջտեղ
Օրթալըխ — կամ օրթալըք. ժողովուրդ, աշխարհ
Օրթաննա — միջնակ, միջակ
Օքքա — կամ օխա, հոխա, ծանրութեան չափ

Ֆախադ — սակայն
ֆամիլյա — ընտանիք
ֆայիզ — տոկոս
ֆայտա — օգուտ
ֆառաշ — աղբ հավաքելու աման
Ֆասուլյա — լոբի
Ֆեներ — լապտեր
Ֆես — տաճկական գլխարկ
Ֆեսֆեսա — կասկած, տարակույս