Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և կը սորվիս, որ, Անթառամ տուտուն պարտելու երթալու համար տղան կանուխ քնացուցած է. տղան ալ արթնցեր կուլա (հարկավ անոթի ըլլալուն համար և կամ մեկ կողմը ցավ զգալուն համար) մոր մը անգթության վրա զարմացած ու բարկացած ճամբադ շարունակելով տունդ կը մտնես։

Հետևյալ առտուն շոգենավի մեջ այս դեպքը մեկու մը կը պատմես:

— Պարոն, կըսե մտիկ ընողը, քեզի չվայլեր որ այդ կնկան վրա ասանկ խոսիս։

— Բայց, բարեկամ, տղան պիտի ճաթեր։

— Դուն ալ մայր եղիր, կարգվե և վերջր խոսե։

Մոր մը անգթությունը բամբասելու համար կնիկ ըլլալու ենք եղեր, կարգվելու և տղա մալ մենք բերելու ենք եղեր