Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՐ ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆՆԵՐ

— Կուզե՞ս որ ստակ վասակիս.

— Բժիշկ եղի՛ր։

— Եուզե՞ս ամեն օր կերուխում ընել.

— Եպիսկոպոս եղի՛ր։

— Կ՝ուզես որ չամչնաս.

— Երեսփոխան եղի՛ր։

— Կ՛ուզերս որ փուճ խոսքեր ընես և զանոնք իբրև պատգամ ընդունին.

— Մանզումե եղի՛ր։

— Կ՝ուզես որ սիրվիս.

— Աղջիկ եղի՛ր:

— Կոոզե՞ս որ սիրես.

— Բանաստեղծ եղի՛ր։

— Կուզե՞ս խենդի մը խոսքերուն պատասխանել.

— Հայկական ընկերություն եղի՛ր։

— Կուզե՞ս որ գարշելի բերան ու գրիչ ունենաս.

— Մանզումեի դեմ գրե՛։

— Կ՝ուզե՞ս որ մաքուր բերան ու գրիչ ունենաս.

— Մանզումեն պաշտպանե՛, Մանզումեն կարդա։

— Կ՝ուզե՞ս խելքդ թռցունել.

— Ընդհանուր ժողովին օր մը ներկա գտնվե՛:

— Կուզե՞ս պարտքդ չվճարել.

— Հիվանդ եղի՛ր։

— Կուզե՞ս որ մեռնիս նե աղվոր ըլլաս.

— Օղի խմե՛։

— Կուզե՞ս ծյուրական ախտ ըլալ.

— Ծյուրական ախտը կարդա՛։